Որբ աղվեսը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Որբ աղվեսը
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Շարքի մասն էՓայլաքարերի լեռը
ՌեժիսորQ4143819?
ՀնչյունավորումStanislav Strelkov?, Սերգեյ Բատալով, Valeriy Chiglyaev?, Vladimir Shulga? և Ալեքսանդր Լենկով
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ԸնկերությունՊիլոտ
ՇարքՓայլաքարերի լեռը

Որբ աղվեսը, ռուսական նկարված մուլտֆիլմ, որը ստեղծվել է 2004 թվականին ռեժիսոր Սերգեյ Գորդեևի կողմից «Պիլոտ» ստուդիայում բաշկիրական հեքիաթի մոտիվներով։

Մուլտֆիլմը «Գունագեղ քարերի սարը» մուլտսերիալի մաս է։ Մուլտֆիլմի սկզբում «Մենք ապրում են Ռուսաստանում՝ Բաշկորտոստանում» պլաստիլինե գրադրվագն է։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմն ունի բաշկիրական ժողովրդական հեքիաթի մոտիվներ և իսպանական ժողովրդական «Մեղրի կճուճը» հեքիաթի նմանօրինակն է։

Մի անգամ հանդիպում են Արջը, Գայլը, Նապաստակը և Աքաղաղը և որոշում ապրել միասին: Նրանք տուն են կառուցում և սկսում են աշխատել: Արջը մեղվանոց է ձեռք բերում, Նապաստակը և Գայլը ձուկ են որսում, իսկ Աքաղաղը խրտվիլակ է աշխատում:

Մի անգամ ընկերները շուկայում փեթակը փոխանակում են կովի հետ։: Նրանց սկսում է բավականացնել և՛ կաթը, և՛ սերուցքը, և՛ կարագը: Իսկ կարագն այնքան շատ էր, որ ընկերները ձեղնահարկում ձմռան համար պաշար են մթերում: Հանկարծ նրանց մոտ է գալիս «որբ» Աղվեսը և սկսում ապրել նրանց մոտ: Երբ իմանում է կարագի մասին, սովորություն է դարձնում գնալ ձեղնահարկ և այն ուտելը: Շուտով նա ուտում է ողջ կարագը, իսկ մեղքը գցում Արջի վրա: Բայց Աքաղաղը գիտեր ճշմարտությունը և ամեն ինչ պատմում է Նապաստակին, Գայլին և Արջին: Նրանք միասին կարագի կճուճի մեջ են թաքցնում մեղուների փեթակը։ Այսպիսով Աղվեսն իր խորամանկության ու ագահության համար պատժվում է:

Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր Սերգեյ Գորդեև
Սցենարիստներ Գեորգի Զակոլոդյաժնի, Ալեքսանդր Թաթարսկի
Բեմադրող նկարիչ Ելենա Կոսարևա
Կոմպոզիտոր Իլիկո Չիտաշվիլի
Հնչյունային օպերատոր Եկատերինա Ժելեզկովա
Տնօրեն Իգոր Գելաշվիլի
Պրոդյուսեր Իրինա Կապլիչնայա
Նախագծի ղեկավար Ալեքսանդր Թաթարսկի
Դերերը կրկնօրինակեցին Սերգեյ Բատալով — Արջ

Օյլգա Գուսիլետովա — Աղվես

Վալերի Չիգլյաև — Աքաղաղ

Ալեքսանդր Լենկով — Նապաստակ

Վլադիմիր Շուլգա — Գայլ

Տեքստը կարդացին Ալեքսեյ Բատալով — ֆիլմի նախաբան, Ստանիսլավ Ստրելկով — հեղինակի կողմից

Պրեմիերա և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2005 թվականի փետրվարին[1] Սուզդալում անցկացվող անիմացիոն ֆիլմերի 10-րդ ռուսական Բաց փառատոնի շրջանակներում տեղի է ունեցել «Գունագեղ քարերի սարը» շարքի առաջին 11 ֆիլմերի պրեմիերան[2]
  • 2005 թվականին արժանացել է Սյուզդալի (2005) անիմացիոն ֆիլմերի 10-րդ ռուսական բաց փառատոնի (ԱՖՌԲՓ) ժյուրիի դիպլոմին[3]:
  • 2006 թվականին կինոմոտոգրաֆիայի ոլորտում արժանացել է «Ոսկե արծիվ» ազգային մրցանակին 2005 թվականի ընթացքում «Լավագույն անիմացիոն ֆիլմ» կատեգորիայում «Գունագեղ քարերի լեռը» շարքի համար (2004 թվականի 11 մուլտֆիլմներ)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]