Ոտաբոբիկ զբոսայգով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ոտաբոբիկ զբոսայգով
Barefoot in the Park
ԵրկիրԱՄՆ
Ժանրռոմանտիկ կատակերգություն
Թվական1967
Լեզուանգլերեն
ՌեժիսորGene Saks?[1][2]
ՊրոդյուսերHal B. Wallis?
Սցենարի հեղինակՆիլ Սայմոն
ԴերակատարներՌոբերտ Ռեդֆորդ[2][3][4], Ջեյն Ֆոնդա[2][3], Շառլ Բուայե[2][3], Mildred Natwick?[2][3], Հերբ Էդելմեն[2][3], Fritz Feld?[2][3] և Mabel Albertson?[2][3]
ՕպերատորJoseph LaShelle?
ԵրաժշտությունNeal Hefti?
ՄոնտաժWilliam Lyon?
Պատմվածքի վայրՆյու Յորք
ԿինոընկերությունHal Wallis Productions?
Տևողություն104 րոպե
Barefoot in the Park (film) Վիքիպահեստում

Ոտաբոբիկ զբոսայգով (անգլ.՝ Barefoot in the Park), կինոկատակերգություն, որ նկարահանվել է 1967 թվականին, ըստ Նիլ Սայմոնի համանուն պիեսի:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրատտերների երիտասարդ ամուսնական զույգը տեղափոխվում է հինգերորդ հարկում գտնվող բնակարան՝ ձեղնահարկի տակ: Ամուսինները բոլորովին չեն համընկնում բնավորությամբ: Կորին ձգտում է փոփոխությունների ու նոր տպավորությունների: Փոլը, ընդհակառակը, պահպանողական է և միշտ հետևում է իր սովորույթներին: Էթելը` Կորիի մայրը, դստեր հեռանալուց հետո միայնակ է զգում իրեն, ուստի Կորին շատ է անհանգստանում նրա համար: Կորին ընթրիք է կազմակերպում ռեստորանում, որին, բացի Փոլից, հրավիրում է Էթելին և իրենց նոր հարևանին՝ Վիկտորին: Երեկոն ոչ այնքան բարեհաջող է ավարտվում: Ամեն ինչ ի վերջո հանգեցնում է ամուսինների բաժանությանը, և Կորին փորձում է տնից դուրս հանել Փոլին:

Մինչ նա լքում է բնակարանը, պարզվում է, որ Էթելը տանը չի գիշերել, ինչը բոլորովին հատուկ չէ նրան: Պարզվում է՝ նա գիշերն անցկացրել է Վիկտորի հետ, և նրանք ակնհայտորեն իրար հետ լեզու են գտել: Փոլը, իրերն ու վիսկիի շիշը վերցնելով, հեռանում է տնից։ Կորին նրան փնտրում և գտնում է հարբած և ոտաբոբիկ այգում քայլելիս: Նա իր ամուսնուն տանում է տուն, սակայն վերջինս վշտից բարձրանում է տանիք և հազիվ է պահում հավասարակշռությունը: Կորին գնում է տանիք և քիվով անցնելով` հերոսաբար փրկում է Փոլին:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

գրախոսություններ