Ոստիկ Կարակոզյան
Արտաքին տեսք
Ոստիկ Կարակոզյան | |
|---|---|
| Ծնվել է | 1914 |
| Ծննդավայր | Բաքու, Ռուսական կայսրություն |
| Վախճանվել է | 1975 |
| Վախճանի վայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Մասնագիտություն | արձակագիր և ուսուցիչ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Բաքվի սլավոնական համալսարան |
| Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
| Աշխատավայր | Գրական Ադրբեջան |
| Ոստիկ Կարակոզյան Վիքիդարանում | |
Ոստիկ Կարակոզյան (1914, Բաքու, Ռուսական կայսրություն - 1975, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1956 թվականից։
Ծնվել է Բաքվում։ Ավարտել է Բաքվի Մ. Ֆ. Ախունդովի անվան լեզուների ինստիտուտի գերմաներենի բաժինը։ Որպես գերմաներենի ուսուցիչ երկար տարիներ աշխատել է Բաքվի թիվ 152 հայկական միջնակարգ դպրոցում։ Ապա աշխատել է Բաքվի ռադիոյի խմբագրությունում։ Կյանքի վերջին տարիներին եղել է «Գրական Ադրբեջան» հանդեսի պոեզիայի բաժնի վարիչը։ Մահացել է Բաքվում[1]։
Ո. Կարակոզյանի երկերի մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տիգրան (վիպակ), Բաքու, Ադրբեջանի պետական հրատարակչություն, 1955, 155 էջ։
- Թորգոմի ընտանիքը (վիպակ), Երևան, Հայպետհրատ, 1959, 261 էջ։
- Բաքու-Կամբեյ (վիպակ), Բաքու, Ադրբեջանի պետական հրատարակչություն, 1960, 141 էջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ 239-240.
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոստիկ Կարակոզյան» հոդվածին։ |
|