Jump to content

Ոսկե ճյուղը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ոսկե ճյուղը
անգլ.՝ The Golden Bough
ԵնթավերնագիրA Study in Magic and Religion
ՀեղինակՋեյմս Ջորջ Ֆրեզեր
Անվանվել էGolden Bough?
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրոչ գեղարվեստական գրականություն
ԹեմաՀամեմատական կրոնագիտություն, dying-and-rising deity?, Սնահավատություն, մոգություն, Համեմատական դիցաբանություն և plant abuse?[1]
Բնօրինակ լեզուանգլերեն
Երկիր Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Հրատարակման տարեթիվ1890[2]
 The Golden Bough Վիքիպահեստում

Ոսկե ճյուղը. մոգության և կրոնի ուսումնասիրություն (անգլ.՝ The Golden Bough: A Study in Magic and Religion), շոտլանդացի գիտնական սեր Ջեյմս Ջորջ Ֆրեզերի (1854-1941 թթ.) կողմից գրված առասպելների և կրոնի հետազոտություն։ Համարվում է մարդաբանության կարևորագույն փուլանիշ։

Գրքի առաջին հրատարակությունը լույս է տեսել 1890 թվականին Լոնդոնում երկու հատորով, երկրորդ հրատարակությունը՝ եռահատոր, լույս է տեսել 1900 թվականին, իսկ երրորդ 12 հատորից կազմված հրատարակությունը տպվել է 1906-1915 թվականներին։ Հետագայում Ֆրեզերը կազմել է գրքի համառոտ տարբերակը, այն ընթերցողների ավելի լայն շրջանակներին մատչելի դարձնելու համար։

«Ոսկե ճյուղը» խթանել է աշխարհի աստվածաբանական պատկերացման նվազեցմանը։ Այն ակնհայտորեն մարմնավորել է գիտության տեսանկյունից բոլոր ժողովուրդների համար ընդհանուր երևույթի՝ կրոնի քննարկման ժամանակակից գիտական մոտեցումը։

Գիրքը թարգմանվել է բազմաթիվ լեզուների։ Հայերեն հրատարակությունը լույս է տեսել 1989 թվականին «Հայաստան» հրատարակչությունում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1922 թվականի հրատարակության տեքստի պատճենները՝

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոսկե ճյուղը» հոդվածին։