Ոսկե խոսքեր (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ոսկե խոսքեր
Ոսկե խոսքեր (կադր).jpg
Կադր «Ոսկե խոսքեր» մուլտֆիլմից
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՅուլիան Կալիշեր
ՍցենարիստOleg Yegorov?
ՀնչյունավորումՄիխայիլ Գլուզսկի և Կլարա Ռումյանովա
ԵրաժշտությունՆիկոլայ Կարետնիկով
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԸնկերությունԷկրան
Թվական1989

«Ոսկե խոսքեր», տիկնիկային մուլտիպլիկացիոն ֆիլմ, ստեղծվել է 1989 թվականին ռեժիսոր Յուլիան Կալիշերի կողմից,[1]Միխայիլ Զոշչենկոյի համանուն պատմվածքի մոտիվներով[2] («Լյոլյա և Մինկա» շարքի 8 պատմվածքներից վերջինը՝ գրված 1939 թվականին):

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինկան և քույրը՝ Լյոլյան, շատ էին սիրում ընթրել մեծերի հետ, բայց երեխաները ոչ թե հանգիստ նստում էին, այլ միշտ փորձում էին սրամտել և կատակել, որպեսզի ծնողների ընկերների մոտ սրամիտ և բանիմաց երևան: Սկզբում երեխաների նման պահվածքը դուր էր գալիս բոլորին, և նրանք հաճույքով ծիծաղում էին մանկական կատակների վրա, սակայն մի անգամ ստեղծվեց մի անհարմար իրավիճակ. սեղանի շուրջ նստած էր հայրիկի ղեկավարը, որ պատմում էր իր սխրանքների և քաջագործությունների մասին:

Հանկարց երեխաները սկսում են ընդհատել և ամեն կերպ խանգարել նրան: Որպես պատիժ, նրանք շարունակում են թեյ խմել մյուս սենյակում: Սրանից երեխաները շատ են վիրավորվում և որոշում այլևս երբեք չխոսել սեղանի շուրջ: Հետո երեխաները պարզում են, որ այսպես ավելի վատ է, քանի որ չխոսելով այնքան էլ լավ տպավորություն չեն թողնում, ինչքան քիչ խոսելով:

Ահա այդ ժամանակ երեխաների առջև բացվեց մի գաղտնիք՝ոսկե խոսքերի գաղտնիքը: Այն նշանակում է, որ պետք է իմանալ՝ երբ խոսել և երբ լռել, քանի որ միշտ պետք է հարգանքով վերաբերվել մյուսներին:

Ֆիլմի վրա աշխատել են[խմբագրել | խմբագրել կոդը]

Միխայիլ Գլուզսկիյ՝ հեղինակ / Լյոլյայի և Մինկայի հայրիկը / նրա ղեկավարը
Կլարա Ռումյանովա՝ Մինկա / Լյոլյա / նրանց մայրիկը
  • Մուլտիպլիկատոր նկարիչներ. Օլգա Դեկտյարյովա, Ֆազիլ Հասանով
  • Մոնտաժի հեղինակ՝ Ս. Սիմուխինա
  • Գունանկարիչ՝ Ե. Լոպատնիկով
  • Խմբագրիչ՝ Տ. Բորոդինա
  • Տնօրեն՝ Զ. Սարայեվա

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Екатерина Вязова. Юлиан Калишер // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
  2. Георгий Бородин Юлиан Абрамович Калишер (1925-2007) 12.10.2007

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]