Յուլիան Կալիշեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուլիան Կալիշեր
Ծննդյան թիվ՝փետրվարի 18, 1935(1935-02-18)
Ծննդավայր՝Աշխաբադ, Թուրքմենական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանի թիվ՝հոկտեմբերի 8, 2007(2007-10-08) (72 տարեկան)
Վախճանի վայր՝Վիդնոե, Մոսկվայի մարզ, Ռուսաստան
Քաղաքացիություն՝ ԽՍՀՄ
 Ռուսաստան
Մասնագիտություն՝դրամատուրգ և կինոռեժիսոր
IMDb։ID 0435896

Յուլիան Կալիշեր (ռուս.՝ Юлиа́н Абра́мович Калишер, փետրվարի 18, 1935(1935-02-18), Աշխաբադ, Թուրքմենական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 8, 2007(2007-10-08), Վիդնոե, Մոսկվայի մարզ, Ռուսաստան), ռուս և խորհրդային ռեժիսոր-մուլտիպլիկատոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1935 թվականի փետրվարի 18-ին, Աշխաբադում։

1952-1957 թվականներից սովորել է Տաշքենդի պոլիտեխնիկական ինստիտուտում, որտեղ դարձել է դրամատիկ կոլեկտիվի մասնակից, որի գեղարվեստական ղեկավարը ՌԽՍՖՀ վաստակավոր արտիստ Խլիբկո Սելիվեստրովիչն էր։ 1961-1965 թվականներին սովորել է Ուզբեկստանի արվեստի ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետում։

Աշխատել է մի քանի տիկնիկային թատրոններում. 1963-1966 թվականներից աշխատել է Տաշքենդի պետական տիկնիկային թատրոնում, 1967-1968 թվականներից աշխատել է Սերգեյ Օբրազցովի անվան տիկնիկային թատրոնում, իսկ 1970-1971 թվականներից աշխատել է Մոսկվայի մարզի տիկնիկային թատրոնում։

1971 թվականից սկսել է աշխատել Էկրան ստեղծագործական միության «Մուլտտելեֆիլմ» ստուդիայում, որտեղ աշխատել է մինչև 1995 թվականը։ Նկարահանել է[1] տիկնիկային ներկայացումների մի քանի կինոտարբերակներ և մի քանի մուլտֆիլմեր։ Աշխատել է տիկնիկներով, ինչպես նաև` ծավալային և հարթ փոխանցման տեխնիկաներով։

Ըստ բանաստեղծ Յուննա Մորիցի սցենարի նկարահանել է «Մեծ գաղտնիք փոքրերի խմբի համար» մուլտֆիլմը (1979 թվական)` ըստ Տատյանա և Սերգեյ Նիկիտինների երաժշտության։ Այդ ֆիլմից սկսվել է Յուլիան Կալիշերի և նկարիչ Լյուդմիլա Տանասենկոյի համակործակցությունը[1]։

Մահացել է 2007 թվականի հոկտեմբերի 8-ին, Մոսկվայի մարզի Վիդնոե քաղաքում։ Թաղվել է հոկտեմբերի 11-ին, տեղական գերեզմանատանը[2][3]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առանձին բարեկամությունը (1972 թվական)` ռեժիսոր, սցենարիստ
  • Ռիմցիմցի արջուկը (1972 թվական)` ռեժիսոր
  • Թե ինչպես էր կատուն շան հետ (1973 թվական)` ռեժիսոր
  • Նշանավոր Թիմ բադիկը (1973 թվական)` ռեժիսոր
  • Հրաշագործը Զմրուխտե քաղաքում (1974 թվական)
  • «Զմրուխտյա քաղաքը» սերիա` ռեժիսոր
  • «Հանելուկային քարայրը» սերիա` ռեժիսոր
  • «Էլլին հանդիպում է ընկերների հետ» սերիա` ռեժիսոր
  • Անհնազանդության տոն (1977 թվական)` ռեժիսոր
  • Ուրախ արջերը (1977 թվական)` ռեժիսոր
  • Ովքե՞ր են թռչունները (1978 թվական)` ռեժիսոր
  • Մեծ գաղտնիք փոքրերի խմբի համար (1979 թվական)` ռեժիսոր
  • Ամանորյա արկած (1980 թվական)` ռեժիսոր
  • Տղան գնում էր, բուն թռչում էր (1981 թվական)` ռեժիսոր
  • Հերակլեսի ծնունդը (1982 թվական)` ռեժիսոր
  • Երաշտահավի օրացույցը։ Ձմեռ (1983 թվական)` ռեժիսոր
  • Երաշտահավի օրացույցը։ Գարուն (1983 թվական)` ռեժիսոր
  • Երաշտահավի օրացույցը։ Ամառ (1984 թվական)` ռեժիսոր
  • Երաշտահավի օրացույցը։ Աշուն (1984 թվական)` ռեժիսոր
  • Ինչո՞ւ է ուղտին նարինջ պետք (1985 թվական)` ռեժիսոր
  • Երգ չղջիկների մասին (1985 թվական)` ռեժիսոր
  • Սնդուկ (1986 թվական)` ռեժիսոր
  • Դպրոցի օգնականները (1986 թվական)` ռեժիսոր
  • Ախ, արքայադուստր (1987 թվական)` ռեժիսոր
  • Բոբիկ գիտնականը (1988 թվական)` ռեժիսոր
  • Ոսկե խոսքեր (1989 թվական)` ռեժիսոր, սցենարիստ
  • Տյուկ (1990 թվական)` ռեժիսոր
  • Հնազանդ աշակերտը (1991 թվական)` ռեժիսոր
  • Որբուկ Էննին (1992 թվական)` ռեժիսոր
  • Պատերազմ փղերի և ռնգեղջյուրների միջև (1993 թվական)` ռեժիսոր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 3-ին.«Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 3-ին.
  2. Прощание: Юлиан Калишер (Газета «СК-новости», №10 (240) от 26.10.2007 — стр. 17)(չաշխատող հղում) // unikino.ru
  3. Сообщение о смерти Ю. Калишера. // animator.ru

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]