Ոսկե գետագալարը Ամստերդամի Հերենգրախտ ջրանցքում, տեսարանը արևելքից (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ոսկե գետագալարը Ամստերդամի Հերենգրախտ ջրանցքում, տեսարանը արևելքից
տեսակգեղանկար
նկարիչԳերիտ Բերկհեյդ[1]
տարի1672[2]
բարձրություն40,5 սանտիմետր[3]
լայնություն63 սանտիմետր[3]
ժանրքաղաքային բնանկար[1]
նյություղաներկ[2] և փայտե տախտակ[3]
գտնվում էՊետական թանգարան[2]
հավաքածուՊետական թանգարան[2][3]
https://www.wga.hu/html/b/berckhey/gerrit/bend.html կայք
Ծանոթագրություններ

«Ոսկե գետագալարը Ամստերդամի Հերենգրախտ ջրանցքում, տեսարանը արևելքից» (հոլ.՝ De Gouden Bocht in de Herengracht in Amsterdam vanuit het westen), հոլանդացի նկարիչ, հոլանդական գեղանկարչության ոսկեդարի կարկառուն ներկայացուցիչ Գերիտ Բերկհեյդի նկարներից։ Հեղինակը կտավը վրձնել է 1672 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 40,5 × 63 սմ։ «Ոսկե գետագալարը Ամստերդամի Հերենգրախտ ջրանցքում, տեսարանը արևելքից» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Ռեյկսմյուզեումում[4] (Ամստերդամ, Նիդերլանդներ), գույքագրան համար՝ №SK-A-4750։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1933-1940 թվականներին «Ոսկե գետագալարը Ամստերդամի Հերենգրախտ ջրանցքում, տեսարանը արևելքից» ստեղծագործությունը գտնվել է նկարների առևտրական Ժակ Գաուդստիկերի մոտ։ 1952 թվականին այն ձեռք է բերել Նիդերլանդների կառավարությունը։ Իսկ 1956 թվականին պետությունից այն գնեց Դեզի Գաուդստիկեր ֆոն Գալբանը (1912-1996 թվականներ) 2000 գուլդենով։

1980 թվականին նկարը գնեց Ամստերդամի պետական թանգարանը 310 000 նիդերլանդական գուլդենով։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարի հեղինակը՝ ծնունդով Հաառլեմից Գերիտ Բերկհեյդը, ստեղծել է քաղաքային շատ տեսարաններ, հատկապես իր ստեղծագործական կյանքի ուշ շրջանում։ Սրանք տիպիկ դասական բնապատկերներ են, որոնք նկարված են մանրամասնորեն՝ հեռապատկերի խիստ պահպանմամբ։ «Ոսկե գետագալարը Ամստերդամի Հերենգրախտ ջրանցքում, տեսարանը արևելքից» կտավում հեղինակը պատկերել է Ամստերդամի ջրանցքներից մեկի՝ Հերենգրախտի մի հատվածը, որը հանրությանն առավել հայտնի է որպես «Ոսկե գետագալար»։ 1672 թվականին ջրանցքի այս հատվածը նոր-նոր էր կառուցվել։ Հարևանությամբ գտնվող շինությունների ճակատներից երևում է, թե ինչպես է փոխվել հարուստների ճաշակը։ 17-րդ դարի առաջին կեսին ջրանցքի տները նեղլիկ էին, աստիճանաձև ճակատներով, սակայն հետո սկսեցին կառուցել առանձնատները ուղիղ քիվերով։

Գերիտ Բերկհեյդը վերոհիշյալ շինությունները կտավում վրձնել է առավելագույն ճշտությամբ։ «Ոսկե գետագալարը Ամստերդամի Հերենգրախտ ջրանցքում, տեսարանը արևելքից» կտավի կոմպոզիցիան այնպես է կառուցված, որ տեսանելի է հեռապատկերի ռիթմիկությունը, իսկ ուղիղ անկյունները նկարին խորություն են փոխանցում։ Նկարիչը պատկերել է հարուստների առանձնատների հատվածը, օրինակ՝ ափամերձ տունը, որի ճակտոնին տեղադրված են արձաններ, պատկանել է բուրմիստրին։ Շինությունների հստակ գծերը հեղինակը պատկերել է լուսավորության խաղով։

Կտավի աջ կողմում պատկերված է փողոցը, որը հեղինակը պատկերել է ստվերի ներքո։ Փողոցում Բերկհեյդը մարդկանց նույնպես պատկերել է։ Երբեմն արեգակնային լույսը ցրում է այդ կիսախավարը։ Կտավի ձախ կողմում հակառակն է՝ արևով ողողված։ Թեթև ամպերով պատված երկինքն ու շինությունները արտացոլվել են ջրանցքի ջրերի մակերևույթին։ Ծառերը, որոնք այնքան բնորոշ են քաղաքին, կտավում բացակայում են։ Ծառերը այդ հատվածում եղել են 1672 թվականից, սակայն հեղինակը որոշել է դրանք չպատկերել, որպեսզի առավել ընդգծի ճարտարապետությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Марлейн Доминикус-Ван Суст. Rijksmuseum Amsterdam. Шедевры. Путеводитель. — Amsterdam: Rijksmuseum Amsterdam, 2009. — 144 с. — ISBN 8-716074-020098
  • Кравченко І. «Рейксмузеум». — К.: ПрАТ «Комсомольська правда - Україна», 2012. — Т. 20. — 96 с. — («Великі музеї світу: у 30 т.»). — 7000 экз. — ISBN 978-966-2492-81-1

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]