Ոսկեփորիկ թութակ
| Ոսկեփորիկ թութակ | |
Ոսկեփորիկ թութակ (արու) | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
| Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
| Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
| Դաս | Թռչուններ (Aves) |
| Կարգ | Թութակակերպեր (Psittaciformes) |
| Ընտանիք | Թութակ (Psittacidae) |
| Ցեղ | Neophema |
| Տեսակ | Ոսկեփորիկ թութակ (N. chrysogaster) |
| Միջազգային անվանում | |
| Neophema chrysogaster | |
| Կարգավիճակ | |
| Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Կրիտիկական վիճակում գտնվող | |
Ոսկեփորիկ թութակ, թութակների ընտանիքի թռչուն։
Արտաքին տեսք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարմնի երկարությունը մոտավորապես 20 սմ է, փետուրների գույնը՝ կանաչ։ Ճակատը երկնագույն և կապույտ եզրազարդումով է։ Դեմքի շրջանը դեղնավուն է։ Փորիկը և կուրծքը դեղնականաչ գույնի է։ Պոչի և փորիկի ներքևի հատվածը դեղին է, և կա վառ նարնջագույն հետք։ Թևի կորագիծը մանուշակագույն է, կտուցը՝ մոխրագույն։ Ծիածանաթաղանթը դարչնագույն է, թաթերը՝ մոխրագույն։ Էգն ավելի գունատ է, ճակատը՝ կապույտ։ Փորիկի վրայի հետքը փոքր է և քիչ արտահայտված։ Որոշ էգերի մոտ թևի ներքին հատվածում կա սպիտակ գիծ։ Արուների մոտ դա միշտ բացակայում է։
Վտանգներ և պահպանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանդիպում է շատ հազվադեպ։ 1990 թ-ի սկզբներին վայրի բնության մեջ հանդիպում էր մոտ 200 տեսակներ։ Ավստրալիայում պաշտպանվում է օրենքով։
Բազմացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բույնը շինում է նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին էվկալիպտի փչակներում։ Դնում է 4-6 ձու։ Ձվադրումը տևում է 21 օր, 38-օրական հասակում լքում են բույնը։
Ապրելակերպ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակվում են առափնյա զոնաներում, ցածր բուսականությամբ վայրերում, մարգագետիններում, ցածր ծառերով մարգագետիններում, հանդիպում է արևածաղկի դաշտերում։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ամեն ինչ թութակների մասին Արխիվացված 2016-03-07 Wayback Machine
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Винокуров А. А. Редкие птицы мира. — М.: Агропромиздат, 1987. — 207 с
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոսկեփորիկ թութակ» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոսկեփորիկ թութակ» հոդվածին։ |
| ||||||