Ոսկեծաղիկ բազմաթերթիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ոսկեծաղիկ բազմաթերթիկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Հրանունկածաղկավորներ
Ընտանիք Հրանունկազգիներ
Ցեղ Ցինգ
Տեսակ Ոսկեծաղիկ բազմաթերթիկ
Լատիներեն անվանում
Caltha palypetala



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Ոսկեծաղիկ բազմաթերթիկ (լատին․՝ Caltha palypetala), հրանունկազգիների ընտանիքի երկշաքիլավոր, բազմամյա մոլախոտ[1][2]։ Արմատամերձ տերևները երկար կոթուններով են, լան, սրտաձև, ցողունային տերևները նստադիր են և գրկում են ամբողջ ցողունը։ Ցողունները ուղղականգուն են, վերին տերևածոցերից ճյուղավորվող։ Ծաղիկը հնգապսակ է։ Ծաղկում է մայիս ամսին։ Հունիսին ձևավորվում է պտուղը, որը տուփիկ է։ Պտղում գտնվում են մոտավորապես 20 երկարավուն, սև կամ դարչնագույն, փայլուն սերմերը։ Մեկ լավ զարգացած բույսը նպաստավոր պայմաններում կարող է տալ 3000 սերմ։ Յուրաքանչյուր 1000 սերմը կշռում է 0,9 գրամ։ Սերմերը հողի մեջ երկար ժամանակ պահպանում են իրենց ծլողունակությունը։ Հողի մակերեսին մոտ դասավորված բողբոջները գարնանը շարունակում են վերաճել։

Տարածված է Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում և ՍՍՀՄ նախկին տարածքում։ Հայաստանի հանրապետության տարածքում տարածված է անտառային, լեռնատափաստանային, լեռնային շրջանների խոնավ վայրերում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռ Ս Կարապետյան - Հայաստանում տարածված մոլախոտերի ատլաս, Երևան, 1980, Լույս հրատարակչություն