Ոսկեգույն ռետրիվեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ոսկեգույն ռետրիվեր
Տեսակշան ցեղատեսակ
Բնաշխարհ Միացյալ Թագավորություն
Առանձնահատկություններ
Դասակարգում և տեսականմուշ
Շուն (Canis lupus familiaris)

Ոսկեգույն Ռետրիվեր կամ գոլդեն ռետրիվեր (անգլ.՝ golden retriever), որսորդական շան ցեղատեսակ, որը բազմացվել է Մեծ Բրիտանիայում XIX դարում։

Ցեղատեսակի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոսկեգույն ռետրիվեր ցեղատեսակը բազմացվել է Անգլիայում, որպես հատուկ ունիվերսալ շուն, որը շատ հաջող կարողանում է մասնակցել որսին՝ հատկապես, երբ հարկ է լինում կրակոցից հետո բերել ջրում եղած կենդանուն։ Ոսկեգույն ռետրիվերները ունեն ջրային բնազդային սեր և հեշտությամբ են վարժեցվում հնազանդության հիմնական կամ առաջադեմ չափանիշներով։ Ոսկեգույն Ռետրիվերները լավ հարմարվում են լեռնային և նախալեռնային պայմաններին։ Նրանց կյանքի տևողությունը կազմում է միջինում 11-12 տարի։ Լաբրադոր ռետրիվերի հետ նույն նախնիներն ունեն։

Համաձայն վարկածներից մեկի, որը, ի դեպ, չունի որևէ փաստարկային ապացույց, ցեղատեսակի անվանումը կապված է լորդ Տվեդմութի ՝ Sir Dudley Magoribanks- ի անվան հետ։ 1858-ին նա այցելել է Բրայթոն՝ կրկես, որտեղ համարներից մեկում տեսել է շներ, որոնք զարմացնում էին նրան իրենց խելքով։ Նա այնքան է գերվել, որ հենց կրկեսում անմիջապես ձեռք է բերել ութ շուն[1]։

Այնուամենայնիվ, ցեղատեսակի ձևավորման մասին առավել ամբողջական տեղեկություն կա եգերական (որսորդական) գրքերում, որոնք պահվում էին Շոտլանդիայի Լորդ Տվեդմութի շվեյցարական կալվածքում 1835-1890 թվականներին։ Ըստ այդ գրքերի, ցեղատեսակը ձևավորվել է անցնելով այժմ ոչնչացված Ջրային սպանիելը` մեծ, բաց- շագանակագույն շուն, գանգուր մազերով, և Նյուֆաունդլենդի փոքր տեսակը։ Վերականգնողները ստացան նաև Իռլանդական աիթթռսի, Ջրային սպանիելսի և Բլադհաունդ- ի արյունը[1][2]։

1913 թ.-ին Ոսկեգույն ռետրիվերը ճանաչվեց անգլիական Kennel Club-ի կողմից, իսկ 1954-ին ՝ Cynological International ֆեդերացիայի կողմից[2][3]։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոսկեգույն ռետրիվերը ներդաշնակ մարմնի կազմվածք ունեցող շուն է, պինդ և մկանոտ վերջույթներով, կլոր թաթերով։ Գլուխը ուղիղ համեմատական է մարմնին, գագաթային մասը լայն է։ Լավ ընդգծված է կոկորդից դունչ հատվածը։ Քթի ծայրը սև է։ Աչքերը մուգ շագանակագույն են, լայն բացված են ունքերի մուգ ծայրերում։ Ականջները միջին չափի են, կախ են և գրեթե աչքերի ուղղությամբ են։ Պարանոցը մկանոտ է, բավականին երկար։ Կուրծքը լայն է։ Պոչը երկար է։ Մորթին ուղիղ է կամ ալիքավոր։ Հաստ մորթեծածկը վատ է ջուրը ներծծում։ Գույնը կարող է ցանկացած երանգ ունենալ՝ ոսկեգույն կամ մարմնագույն։ Երբեմն կրծքի վրա ունենում է փոքրիկ սպիտակ հետքեր[4]։ Ոսկեգույն ռետրիվերի սպիտակ տեսակը համարվում է ցեղական խոտան։ Արու շան բարձրությունը 56-61 սմ է, իսկ էգինը՝ 51-56 սմ։ Արուի քաշը 26-41,5 կգ է, իսկ էգինը՝ 25-37 կգ։

Կիրառում և բնավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոսկեգույն ռետրիվերը համբերատար և էներգիայով լի շուն է, ունի շատ լավ հիշողություն և հոտառություն, որը թույլ է տալիս հիանալի աշխատել և ցամաքում և ջրում, որտեղ նա կարող է փնտրել ցանկացած բան։ Ի սկզբանե Ոսկեգույն ռետրիվերները բազմացվել են որսորդության համար (դիչի նետում), որսի դուրս բերում ջրից և այլն։ Հիմա ոսկեգույն ռետրիվերները հաջողությամբ կատարելագործվել են այլ մասնագիտությունների մեջ։ Նրանք աշխատում են մաքսատներում, փնտրում են թմրանյութեր և պայթուցիկներ, մասնակցում են փրկարարական աշխատանքներին։

Բնավորությամբ ոսկեգույն ռետրիվերները շատ բարի են, խելացի, նուրբ և հանգիստ, երբեմն հաչում են և այդ պատճառով այդքան էլ չեն համապատասխանում որպես պահակային շուն։ Ոսկեգույն ռետրիվերները հակված չեն իշխելու, լավ հարմարվում են երեխաների հետ։ Վերջին ժամանակները Ոսկեգույն ռետրիվերներ, որոնք անցել են հատուկ պատրաստություն, սկսել են փորձարկվել որպես բժշկող շներ, որոնք օգնում են մանկատներում և տուն-ինտերնատներում օթևանող երեխաներին,ովքեր ունեն հոգեկան խանգարումներ։ Որպես շուն-թերապևտներ օգտագործում են տարբեր շներ։ Սակայն Ոսկեգույն ռետրիվերները իրենց չափազանց հանդուրժող բնավորությամբ ավելի են համապատասխանում այդ գործին։ Եթե տանը կա մեծահասակ մարդ կամ երեխա, ապա որպես գործընկեր ավելի հարմար է ունենալ Ոսկեգույն ռետրիվեր։

Նրանք նաև լավ են վերաբերվում մյուս կենդանիներին։ Շատ են սիրում լողալ։

Որպես որսի շուն, ոսկեգույն ռետրիվերը սիրում է լողալ[5]

Ոսկեգույն ռետվիերները շատ նրբանկատ և զարգացած շներ են, որոնց ընդհանրապես բնորոշ չեն ագրեսիվ վարքը։ Նրանց վրա երբեք ձայնը չես բարձրացնի, քանի որ նրանք միշտ ձգտում են կատարել իրենց տիրոջ ցանկությունները։ Իրենց արտաքին տեսքի և բնավորության համար Ոսկեգույն ռետվիերները գովազդային հալավակների համար հարմար ցեղատեսակ են, նրանց նախընտրում են նաև ռեժիսորները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Круковер В. И. Золотистый ретривер // Собаки. Самая полная энциклопедия. — М.: Эксмо, 2013. — С. 197. — 464 с. — ISBN 978-5-699-59539-6
  2. 2,0 2,1 «Retriever (Golden)» (անգլերեն). The Kennel Club. Վերցված է 2020 թ․ փետրվարի 5-ին.
  3. «GOLDEN RETRIEVER (111)» (անգլերեն). Международная кинологическая федерация. Վերցված է 2020 թ․ փետրվարի 5-ին.
  4. «Golden retriever» (PDF) (անգլերեն). Международная кинологическая федерация. 2009 թ․ հոկտեմբերի 28. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 22-ին.
  5. «Golden Retrievers: Born to Swim | PEDIGREE®». www.pedigree.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 24-ին.