Բլադհաունդ (շան ցեղատեսակ)
Բլադհաունդ | |
---|---|
Տեսակ | շան ցեղատեսակ |
Այլ անուններ | Sleuth hound |
Մականուններ | Chien de Saint-Hubert St. Hubert Hound |
Բնաշխարհ | Բելգիա Ֆրանսիա Միացյալ Թագավորություն |
Առանձնահատկություններ | |
Զանգված արու | 46-54 կգ |
Զանգված էգ | 40-48 կգ |
Հասակ արու | 64-72 սմ |
Մորթի | կարճ և խիտ |
Գույն | սև, մոխրագույն, կարմիր, դեղին, շագանակագույն |
Կյանքի տևողություն | 7-8 տարի |
Կյանքի տևողություն | 7-8 տարի |
Դասակարգում և տեսականմուշ | |
FCI | Բաժին 84 # 1 |
NZKC | համանմուշ |
Շուն (Canis lupus familiaris) |
Բլադհաունդ (անգլ.՝ Bloodhound), շան ցեղատեսակ, որն ըստ Կինոլոգիական միջազգային ֆեդերացիայի դասվում է 6-րդ շարքին։ Այս շների հայրենիքը համարվում է Բելգիան, որտեղից տարածվել է նաև Ֆրանսիա ու Մեծ Բրիտանիա։ Աչքի են ընկնում արտառոց երկար ականջներով։ Կյանքի միջին տևողությունը կազմում է շուրջ 7-8 տարի[1]։
Ցեղատեսակի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բլադհաունդը հայտնի դառնալու ժամանակներից օգտագործվել է որպես որսաշուն։ Հավաստի աղբյուրներ, թե ովքեր են այս ցեղատեսակի նախածնողները, բացակայում են։ Միայն հայտնի է այն փաստը, որ բլադհաունդը Բելգիայում է հայտնվել XIII դարում հոգևորականի կողմից[2]։ Հնուց բլադհաունդներին օգտագործում են որպես ծառայողական շներ. նրանց օգնությամբ կատարում են հանցագործների որոնողական աշխատանքները։ Ինչպես նաև այս շները ծառայում են որպես պահակներ։ Ժամանակին բլադհաունդները պահպանել են անգլիայի թագավոր Հենրի VIII-ի պալատը։ 1540 թվականին Գոնզագո Պիսարոն վերցրեց իր հետ ավելի քան 1000 բլադհաունդ ցեղատեսակի շներ, երբ Պերուի ջունգլիներ էր գնում իր արշավախմբով[3]։
Մեր օրերում այս շները կիրառվում են ոչ միայն որպես աշխատանքային, այլև դեկորատիվ շներ ու պահվուն են նաև սովորական տներում։
Արտաքին տեսքը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բլադհաունդ ցեղատեսակի շները բավականին խոշորամարմին են։ Նրանց հասակը, որպես կանոն, հասնում է 60-67 սմ-ի, իսկ քաշը՝ միջինը 50 կգ։
- Գլխի ձևը մի փոքր անսովոր է. այն մի փոքր ձգված է, վերհոնքային աղեղը համեմատաբար բարձրացված է։
- Ականջները բավականին ցած են տեղադրված, որոնք աչքի են ընկնում անսովոր մեծությամ ու փափկությամբ։ Դրա պատճառով էլ անընդհատ կախված վիճակում են։
- Այս շների բուրդը բավականին կարճ է և կիպ կպած է մարմնին։
- Բլադհաունդ շների գույնը դեղնավուն է, երբեմն հանդիպում են նաև սև բծավոր տեսակները[4]։
Բնավորություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բլադհաունդ շները հավասարակշռված վարք ունեն, գործնականորեն երբեք ագրեսիվ չեն լինում։ Նրանք շատ աշխատասեր են, կարող են ժամերով հետազոտել անծանոթ տարածքները՝ պարզելով, թե ով և երբ է այդտեղ եղել։ Այս շները հավատարիմ ուղեկիցներ և հուսալի ընկերներ են համարվում։ Բլադհաունդներին հիմա որպես պահապաններ գործնականորեն չեն օգտագործում, քանի որ նրանք շատ բարեհոգի են։ Ցանկալի է, որ այս շներին պահեն քաղաքից դուրս, մեծ հողամասեր ունեցող տարածքներում, որպեսզի նրանք կարողանան ազատորեն տեղաշարժվեն։ Չնայած իրենց բարի վարքին ու բարեհոգությանը այս շները բավականին համառ են և շատ դժվար է նրանց ստիպել, որպեսզի իրենց կամքին հակառակ որևէ գործողություն կատարեն։ Դաստիարակվում և վարժեցվում են, սակայն մեծ դժվարություն և հմտություն է հարկավոր։
Բլադհաունդը ֆիլմերում և մուլտֆիլմներում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լեդին և թափառականը
- Տեղամաս (հեռուստասերիալ) (Ռուսաստան, 2003)
- Ջոնին և Կլայդը (ԱՄՆ, 1995)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://users.pullman.com/lostriver/weight_and_lifespan.htm Dog Longevity Web Site, Weight and Longevity page. Compiled by K. M. Cassidy. Retrieved July 5, 2007
- ↑ Johnston, George (1979). Hounds of France. ISBN 0-904558-43-6.
- ↑ Morris C. Historical tales: Spanish American. — С. p.88.
- ↑ Ash, Edward C (1927). Dogs, their History and Development (2vols).
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- "Training Bloodhounds for Police Work". Popular Science, June 1942, pp. 117–119.
- Dalziel, Hugh: British Dogs 1879
- Բլադհաունդ (շան ցեղատեսակ) հոդվածը Curlie-ում (ըստ DMOZ-ի)
- Club Français du Chien de Saint-Hubert Արխիվացված 2016-12-27 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բլադհաունդ (շան ցեղատեսակ)» հոդվածին։ |
|