Էմիլ Ոսկանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ոսկանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Էմիլ Ոսկանյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 2, 1941 (82 տարեկան) Ոսկեվազ, Աշտարակի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | քիմիկոս |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1964) |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր (1990) |
Էմիլ Սերոբի Ոսկանյան (հոկտեմբերի 2, 1941, Ոսկեվազ, Աշտարակի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քիմիկոս։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1990), պրոֆեսոր (2003): Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ (1996):
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էմիլ Ոսկանյանը ծնվել է 1941 թվականի հոկտեմբերի 2-ին Ոսկեվազ (ՀՀ Արագածոտնի մարզ) գյուղում։ 1964 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1961 թվականից աշխատել է «Նաիրիտ» գիտաարտադրական միավորումում, 1972 թվականից եղել է լաբորատորիայի վարիչ։ 1994-2003 թվականներին եղել է գիտահետազոտական կենտրոնի ղեկավար, 2003 թվականից՝ Ալեքսանդրով քաղաքի (ՌԴ Մոսկվայի մարզ) «Դալեքս» գիտությունների ակադեմիայի համալիրի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, 1998 թվականից՝ «Հայաստանի կիրառական քիմիայի հանդեսի» գլխավոր խմբագիր[1][2]։
Ուսումնասիրել է չհագեցած միացությունների հալոգեն ածանցյալների և մի շարք դիենային պոլիմերների (պոլիքլորոպրեն, պոլիերկքլորբութադիեն, պոլիիզոպրեն և այլն) քիմիական փոխարկումները։ Մշակել և արդյունաբերության մեջ ներդրել է քլոր- և բրոմնաիրիտների, քլորկաուչուկների ստացման եղանակներ, որոնց հիման վրա արտադրվում են մի շարք բաղադրանյութեր (լաքեր, ներկեր, սոսինձներ, մածուկներ, ջրա- և ջերմամեկուսիչ ծածկույթներ։
Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՌԴ բնական ԳԱ անդամ (1998)
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Քլորոպրենի ստացումը և պոլիմերումը լաբորատոր պայմաններում։ (Ուսումնամեթոդական աշխատանք)։ Ասողիկ, 2003 - 12 էջ[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007, էջ 273։
- ↑ Հայկական համառոտ հանրագիտարան։ Հ. 4:
- ↑ Ոսկանյան, Էմիլ Սերոբի (2003). Քլորոպրենի ստացումը և պոլիմերումը լաբորատոր պայմաններում։ (Ուսումնամեթոդական աշխատանք). Ասողիկ. ISBN 9789994130276.