Էմիլ Ոսկանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էմիլ Ոսկանյան
Ծնվել էհոկտեմբերի 2, 1941(1941-10-02) (78 տարեկան)
Ոսկեվազ, Արագածոտնի մարզ, Հայաստան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունքիմիկոս
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր (1990)

Էմիլ Սերոբի Ոսկանյան (հոկտեմբերի 2, 1941(1941-10-02), Ոսկեվազ, Արագածոտնի մարզ, Հայաստան), հայ քիմիկոս: Տեխնիկական գիտությունների դոկտոր (1990), պրոֆեսոր (2003): Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ (1996):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմիլ Ոսկանյանը ծնվել է 1941 թվականի հոկտեմբերի 2-ին Ոսկեվազ (ՀՀ Արագածոտնի մարզ) գյուղում: 1964 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1961 թվականից աշխատել է «Նաիրիտ» գիտաարտադրական միավորումում, 1972 թվականից եղել է լաբորատորիայի վարիչ: 1994-2003 թվականներին եղել է գիտահետազոտական կենտրոնի ղեկավար, 2003 թվականից՝ Ալեքսանդրով քաղաքի (ՌԴ Մոսկվայի մարզ) «Դալեքս» գիտությունների ակադեմիայի համալիրի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, 1998 թվականից՝ «Հայաստանի կիրառական քիմիայի հանդեսի» գլխավոր խմբագիր[1][2]:

Ուսումնասիրել է չհագեցած միացությունների հալոգեն ածանցյալների և մի շարք դիենային պոլիմերների (պոլիքլորոպրեն, պոլիերկքլորբութադիեն, պոլիիզոպրեն և այլն) քիմիական փոխարկումները: Մշակել և արդյունաբերության մեջ ներդրել է քլոր- և բրոմնաիրիտների, քլորկաուչուկների ստացման եղանակներ, որոնց հիման վրա արտադրվում են մի շարք բաղադրանյութեր (լաքեր, ներկեր, սոսինձներ, մածուկներ, ջրա- և ջերմամեկուսիչ ծածկույթներ:

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՌԴ բնական ԳԱ անդամ (1998)

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քլորոպրենի ստացումը և պոլիմերումը լաբորատոր պայմաններում: (Ուսումնամեթոդական աշխատանք): Ասողիկ, 2003 - 12 էջ[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007, էջ 273:
  2. Հայկական համառոտ հանրագիտարան: Հ. 4:
  3. Ոսկանյան Էմիլ Սերոբի (2003)։ Քլորոպրենի ստացումը և պոլիմերումը լաբորատոր պայմաններում: (Ուսումնամեթոդական աշխատանք) (հայերեն)։ Ասողիկ։ ISBN 9789994130276