Ոչ ֆորմալ տրամաբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ոչ ֆորմալ տրամաբանությունը պատկանում է տրամաբանության և պատճառաբանության տեսության հետազոտության ոլորտին, փաստարկները գնահատվում և վերլուծում են այնպես, ինչպես դրանք գործածվում են բնական լեզվում[1][2]։

Ոչ ֆորմալ տրամաբանության գաղափարն առաջացել է քննադատական մտածողությանը նվիրված ուսումնասիրություններին զուգընթաց և զարգացել ոչ ֆորմալ տրամաբանների շարժման ձևով XX դարի երկրորդ կեսին ամերիկյան և եվրոպական փիլիսոփաների, տրամաբանների, լեզվաբանների շրջանում` որպես ֆորմալն տրամաբանության` սովորական բանականությունը վերլուծելու մեթոդներից դժգոհության հետևանք[3][4]։ Միևնույն ժամանակ տրամաբանության պատմության մեջ փիլիսոփաներն ուսումնասիրում էին բանականությունը առօրյա խոսքում դեռևս Արիստոտելի ժամանկներից[1]։ Ներկայումս ոչ ֆորմալ տրամաբանության միջոցները օգտագործվում են նաև գիտական (մարդասիրական) գիտելիքների վերլուծության համար[5]։

Ռուսալեզու գրականության մեջ փաստարկության տեսությունը այլ կերպ կարելի է անվանել ոչ ֆորմալ տրամաբանություն[6]։

Սահամանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ ֆորմալ տրամաբանության նպատակների ու խնդիրների վերաբերյալ գոյություն ունեն տարբեր տեսակետներ[7]։

Ամերիկացի փիլիսոփաներ Ռալֆ Ջոնսոնը և Բլերը, որոնք ոչ ֆորմալ տրամաբանության հիմնադիրներից են, ոչ ֆորմալ տրամաբանությունը սահամանում են որպես «տրամաբանության ճյուղ, որի խնդիրն է մշակել ոչ առօրյա ստանդարտներ, չափանիշներ և ընթացակարգեր` վերլուծության, մեկնաբանման, գնահատման, քննադատության և փաստարկների կառուցման համար»[7]։

Բելգիացի տրամաբան Խայիմ Պերելմանը, ի տարբերություն ֆորմալ` ապացույցների տրամաբանության, ոչ ֆորմալ տրամաբանությունը բնութագրում է որպես փաստարկի տրամաբանություն[8]։

Մի շարք տրամաբաններ ոչ ֆորմալ տրամաբանության հիմնական խնդիրն են համարում տրամաբանական սխալների ուսումնասիրությունը[7][1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Կաղապար:Из
  2. Concise Routledge Encyclopedia of Philosophy. — Routledge, 2000.
  3. Алексеев А. П. Философский текст: идеи, аргументация, образы. — М.: Прогресс-Традиция, 2006. — 328 с.
  4. Грифцова И. Н. Соотношение формальной и неформальной логики :Философско-методологический анализ. — М.: Московский педагогический государственный университет, 1999. — 297 с.
  5. Կաղապար:Из
  6. Светлов В. А. Логика: Учебное пособие. — СПб: Питер, 2011. — 320 с.
  7. 7,0 7,1 7,2 Johnson R.H.,Ohlbach H.J.,Gabbay Dov M.,Woods J. Handbook of the Logic of Argument and Inference: The Turn Towards the Practical. — Holland: Elsevier, 2012. — 508 с.
  8. Рузавин Г. И. Методологические проблемы аргументации. — М.: Институт философии РАН, 1997.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Informal logic հոդվածը Curlie-ում (ըստ DMOZ-ի) (անգլ.) Կաղապար:Logic-stub

Կաղապար:Навигационная таблица