Պատճառաբանության տեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկու տղամարդ վիճում են Նյու Յորքի քաղաքական բողոքի ակցիայի ժամանակ։

Պատճառաբանության տեսություն կամ պատճառաբանություն, միջդիսցիպլինար հետազոտություն այն մասին, թե ինչպես կարելի է եզրակացություններ անել մի շարք տրամաբանական մտահանգումների միջոցով։ Այն ներառում է քաղաքացիական բանավեճի, երկխոսության, զրույցի արվեստը և գիտությունները, ինչպես նաև համոզմունքները։ Պատճառաբանությունն ուսումնասիրում է եզրակացության և տրամաբանության կանոնները, աշխարհի ինչպես արհեստական, այդպես էլ իրական պայմաններում[1]։

Այն իր մեջ ներառում է բանավեճեր և բանակցություններ, որոնք վերաբերվում են փոխընդունելի եզրակացությունների ձեռքբերմանը[2]։ Այն նաև ընդգրկում է էրիստիկան՝ հասարակական բանավեճերի ճյուղը, որոնցում հակառակորդի հանդեպ հաղթանակը հիմնական նպատակն է[3]։ Հաճախ այս արվեստը և գիտությունը միջոցներ են, որոնց օգնությամբ մարդիկ պաշտպանում են իրենց համոզմունքները կամ անձնական շահերը ռացիոնալ երկխոսության, առօրյա կյանքի կամ վեճի ընթացքում։

Պատճառաբանության ոճաձևն օգտագործվում է օրենքում, հետազոտություններում, որոշ ապացույցների հիմնավորվածության փորձարկման և փաստարկների պատրաստման մեջ, որոնք պետք է ներկայացվեն դատարանում։ Բացի այդ, գիտնականներն ուսումնասիրում են ռացիոնալացման պոստֆակտումը, որով կազմակերպչական դերասանները փորձում են արդարացնել այն որոշումները, որոնք նրանք ոչ ռացիոնալ են ընդունել։

Պատճառաբանության հիմնական բաղադրիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հաղորդակցության տարբեր տեսակների մեջ մասնակիցների ակնհայտ կամ ենթադրյալ փաստարկները և նպատակները հասկանալու և որոշելու ունակություն։
  • Նախադրյալների բացահայտում, որոնցից ստացվել են եզրակացությունները։
  • «Ապացուցման բեռի» սահմանում՝ բացահայտել նրան, որը արել է սկզբնական հայտարարությունը, և դրանով իսկ պատասխանատու է ապացույցներ տրամադրելու համար, թե ինչու է նրա դիրքորոշումը արժանի ճանաչման։
  • Հիմնավոր, համոզիչ հնչող, դժվար հերքվող փաստարկների բացահայտում՝ ընդդիմախոսին ձեր ճշմարտացիության մեջ համոզելու նպատակով։
  • Քննարկման մեջ «բեռի ապացույցի» կատարումը «առարկության բեռ» է ստեղծում։ Ընդդիմախոսը փորձում է անճշտություններ գտնել փաստարկների մեջ, որպեսզի հերքի վերոնշյալները և հակաքայլեր ապահովի, եթե դա հնարավոր է, և որպեսզի բացահայտի ցանկացած մոլորություն, և ցույց տա, թե ինչու հիմնավորված եզրակացությունը չի կարող ձեռք բերվել դատողություններից, որոնք նախատեսվել են «ապացույցի բեռը» կրող փաստարկներով։

Պատճառաբանության ներքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորաբար պատճառաբանությունը ներքին կառուցվածք ունի, որն իր մեջ է ներառում հետևյալ կետերը․

  1. ենթադրություններկամ նախադրյալների հավաքածու (թեզիս)
  2. դատողության կամ տրամաբանության մեթոդ (փաստարկներ)
  3. եզրակացություն կամ արդյունք (ցուցադրում)

Պատճառաբանությունը պետք է առնվազն երկու նախադրյալ և մեկ եզրակացություն ունենա։

Առավել տարածված ձևով, պատճառաբանությունը ներգրավում է զրուցակցին և/կամ ընդդիմախոսին մասնակցել երկխոսության, որտեղ յուրաքանչյուր վիճողը պաշտպանում է իր դիրքորոշումը և փորձում է համոզել մյուսին։ Երկխոսության այլ տեսակն է՝ համոզումից բացի, բանավեճի արվեստը՝ տեղեկության, հարցումների, բանակցությունների, քննարկումների և դիալեկտիկական մեթոդի ժամանակ (Դուգլաս Ուոլթոն)։ Դիալեկտիկական մեթոդը հայտնի է դարձել Պլատոնի և նրա կողմից Սոկրատեսի մեթոդի՝ տարբեր կերպարների և պատմական անձանց քննադատական հարցաքննության օգտագործման շնորհիվ։

Պատճառաբանություն և իմացության հիմքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատճառաբանության տեսությունն ունի իր ակունքները ֆունդամենտալիզմում՝ փիլիսոփայության ոլորտի իմացության տեսության (իմացաբանություն) մեջ։ Այն ձգտել է պահանջների համար հիմքեր գտնել տրամաբանության և գիտելիքների համակողմանի համակարգի փաստացի օրենքների մեջ։ Սակայն գիտնականների փաստարկներն աստիճանաբար մերժել են Արիստոտելի համակարգված փիլիսոփայությունը և Պլատոնի ու Կանտի իդեալիզմը։ Նրանք կասկածի տակ են դրել, և, ի վերջո, հրաժարվել են այն գաղափարից, որ փաստարկի նախադրյալները իրենց հիմնավորվածությունը վերցնում են ֆորմալ փիլիսոփայական համակարգերից։ Այդպես էլ ոլորտն ընդլայնվել է[4]։

Պատճառաբանության տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոսակցական պատճառաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զրույցի բնույթի ուսումնասիրությունը ծագել է սոցիոլեզվաբանության ոլորտից։ Այն սովորաբար կոչվում է կոնվերսացիոն վերլուծություն։ Ոգեշնչվելով էթնոմեթոդաբանությունից, այն մշակվել է 1960-ական թվականների վերջին և 1970-ական թվականների սկզբին, ընդհանուր առմամբ սոցիոլոգ Հարվի Սաքսի և, մասնավորապես, նրա մտերիմ գործընկերներ Էմանուել Շելգոֆի և Գեյլ Ջեֆերսոնի կողմից։ Սաքսը մահացել է իր կարիերայի սկզբում, սակայն նրա աշխատանքը շարունակվել է, և խոսակցական պատճառաբանությունը ճանաչում է ստացել սոցիոլոգիայի, մարդաբանության, լեզվաբանության և հոգեբանության մեջ։ Վերջերս խոսակցական պատճառաբանության հաջորդական վերլուծության մեթոդներն օգտագործվել են հնչյունաբանական խոսքի նուրբ մանրամասներն ուսումնասիրելու համար։

Հոգեբանական ասպեկտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգեբանությունը երկար ժամանակ ուսումնասիրել է պատճառաբանության ոչ տրամաբանական ասպեկտները։ Օրինակ՝ հետազոտությունները ցույց են տվել, որ գաղափարի հասարակ կրկնությունը հաճախ պատճառաբանության ավելի արդյունավետ միջոց է, քան խելամտության կոչերը։ Քարոզչությունը հաճախ կրկնություններ է օգտագործում[5]։ Նացիստական հռետորաբանությունը լայնորեն ուսումնասիրվել է, մասնավորապես, քարոզարշավի կրկնությամբ։

Վստահության և գրավչության հաղորդակցչի էմպիրիկ ուսումնասիրությունները, որոնք երբեմն կոչվում են խարիզմա, նույնպես սերտորեն կապված են էմպիրիկորեն հանդիպվող փաստարկների հետ։ Նման հետազոտությունները փոխադրում են պատճառաբանությունը տեսության և համոզման պրակտիկայի ոլորտ։

Որոշ հոգեբաններ, ինչպիսին է օրինակ՝ Ուիլյամ Ջ․ Մաքգուայրը, ենթադրում են, որ սիլլոգիստիկան մարդկային մտածողության հիմնական միավորն է։ Նրանք բազմաթիվ էմպիրիկ աշխատություններ են պատրաստել Մաքգուայրի «Կոգնիտիվ հարաբերությունների սիլլոգիստիկական վերլուծություն» հայտնի գրքի շուրջ։ Այդ միջոցի կենտրոնագիծն այն է, որ տրամաբանությունն աղտոտված է հոգեբանական փոփոխականներով, ինչպիսին է օրինակ «ցանկալին՝ իրականի տեղ»-ը։ Մարդիկ լսում են այն, ինչ ուզում են լսել և տեսնում են այն, ինչ ակնկալում են տեսնել։ Եթե մարդիկ ենթադրում են, որ ինչ-որ բան կկատարվի, նրանք հավանաբար տեսնելու են, որ դա տեղի է ունենալու։ Եթե նրանք հույս ունեն, որ ինչ-որ բան չի կատարվում, նրանք տեսնելու են, որ դա դժվար թե տեղի ունենա։ Այսպես օրինակ, ամեն ծխող կարծում է, որ անձնապես ինքը խուսափելու է քաղցկեղով հիվանդանալուց, իսկ դեռահասները մեքենան անուշադիր են վարում։

Տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաշտի փաստարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Սթիվեն Թուլմինի, «դաշտ» տերմինը նշանակում է դատողությունները, որոնց ընթացքում հիմնավորվում են փաստարկները և փաստացի պահանջները[6]։ Իսկ ըստ Չարլզ Արթուր Ուիլարդի, «դաշտ» տերմինը կարող է փոխարինվել «համայնք», «լսարան» և «ընթերցող» տերմիններով[7]։ Նմանատիպ նախագծերի հետ մեկտեղ, Թոմաս Գուդնայթն ուսումնասիրել է պատճառաբանության դաշտի «ոլորտները» և գրականության հոսք է առաջացրել, որը ստեղծված էր երիտասարդ գիտնականների կողմից՝ նրա գաղափարի օգտագործմամբ[8]։ Դաշտի տեսությունների ընդհանուր իմաստն այն է, որ պատճառաբանության իմաստն ընդունվում է համայնքների խմբի կողմից, և պատճառաբանված է համարվում միայն նրանց գիտակցման շրջանակներում[9]։

Սթիվեն Թուլմինի ներդրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անպայմանորեն, առավել ազդեցիկ տեսաբաններից մեկն է եղել Սթիվեն Թուլմինը, որը փիլիսոփայի կրթություն է ստացել Քեմբրիջում՝ լինելով Վիտգենշթայնի ուսանողը[10]։ Ստորև բերված է նրա գաղափարների ուրվագիծը։

Միահեծանության և հարաբերականապաշտության այլընտրանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուլմինը պնդում էր, որ միահեծանությունը (ի դեմս տեսական կամ վերլուծական փաստարկների) սահմանափակ գործնական արժեք ունի։ Միահեծանությունը ծագում է Պլատոնի իդեալականացված ֆորմալ տրամաբանությունից, որը հանդես է գալիս համընդհանուր ճշմարտության համար։ Այսպիսով, համարվում է, որ միահեծանության բարոյական հարցերը կարող են լուծվել բարոյական սկզբունքերի ստանդարտային հավաքածուներին միանալու միջոցով, անկախ համատեքստից։ Ընդհակառակը, Թուլմինը պնդում է, որ այդ, այսպես կոչված, ստանդարտ սկզբունքներից շատերը կապ չունեն այն իրական իրավիճակի հետ, որին մարդը բախվում է առօրյա կյանքում։

Առօրյա կյանքի իր տեսակետի նկարագրման համար Թուլմինը մտցրել է ոլորտի փաստարկի հասկացությունը։ Իր «Պատճառաբանության օգտագործման միջոցներ» (1958) գրքում Թուլմինը պնդում է, որ պատճառաբանության որոշ ասպեկտներ տարբերվում են ոլորտից ոլորտ, և այստեղից էլ անվանվում են «ոլորտից կախված», այն ժամանակ, երբ պատճառաբանության այլ ասպեկտները նույնն են բոլոր ոլորտների համար և անվանվում են «ոլորտից ինվարիանտային»։ Թուլմինի կարծիքով միահեծանության թերությունը կայանում է պատճառաբանության «ինվարիանտային» ասպեկտի մասին դրա անիրազեկվածության մեջ։ Միահեծանությունը ենթադրում է, որ պատճառաբանության բոլոր ասպեկտները «ոլորտից կախված» են։

Ընդունելով միահեծանությանը բնորոշ բացթողումները, Թուլմինն իր տեսության մեջ խուսափում է միահեծանության թերություններից, չդիմելով հարաբերականապաշտությանը, որը, նրա կարծիքով, հիմքեր չի տալիս բարոյական և անբարոյական փաստարկների բաժանման համար։ «Մարդկային ըմբռնում» (1972) գրքում Թուլմինը պնդում է, որ մարդաբաններին հակել են հարաբերականապաշտության կողմը, քանի որ հենց նրանք են մեծ ուշադրություն դարձրել ռացիոնալ պատճառաբանության վրա մշակութային փոփոխությունների ազդեցության վրա։ Այլ կերպ ասած, մարդաբանությունը և հարաբերականապաշտությունը չափից շատ ուշադրություն են դարձնում պատճառաբանության «ոլորտից կախված» ասպեկտի կարևորության վրա, և անգամ չեն կասկածում «ինվարիանտային» ասպեկտի գոյության մասին։ Մարդաբանության և հարաբերականապաշտության խնդիրները լուծելու փորձի ժամանակ, Թուլմինն իր աշխատանքում զարգացրել է ստանդարտները, որոնք ոչ մարդաբանական են, ոչ՝ միահեծանական, և ծառայելու են գաղափարների գնահատման համար։

Թուլմինը կարծում է, որ լավ փաստարկը կարող է հաստատման համար հաջող լինել, ինչպես նաև՝ քննադատությանը կայուն։

Արհեստական բանականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատճառաբանության կատարման և վերլուծման համար ջանքեր են ձեռնարկվել արհեստական բանականության ոլորտում։ Պատճառաբանության հաշվողական համակարգերը կոնկրետ կիրառում են գտել այն ոլորտներում, որտեղ որոշումների կայացման ֆորմալ տրամաբանությունը և դասական տեսությունն ի վիճակի չեն ներառել դատողությունների ամբողջ հարստությունը, օրինակ, այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են իրավունքը և բժշկությունը։ «Պատճառաբանության տարրեր» աշխատության մեջ, Ֆիլիպ Բեսնարդը և Էնթոնի Հանթերը ցույց են տալիս, թե ոնց դասական տրամաբանական մեթոդները կարող են կիրառվել պրակտիկ պատճառաբանության հիմնական տարրերի ներառման համար[11][12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Frans H. Van Eemeran, Rob Grootendorst (2004). «A Systematic Theory of Argumentation» (PDF). Published by the Press Syndicate of the University of Cambridge. Philosophy: 12. 0-521-83075-3 (hard). 0-521-53772-X (soft).
  2. Jory, Constanza Ihnen (May 2016). «Negotiation and deliberation: grasping the difference». Argumentation. 30 (2): 145–165 [146]. doi:10.1007/s10503-014-9343-1.
  3. van Eemeren, Frans H.; Garssen, Bart; Krabbe, Erik C. W.; Snoeck Henkemans, A. Francisca; Verheij, Bart; Wagemans, Jean H. M. (2014). Handbook of argumentation theory. New York: Springer Verlag. էջեր 65–66. doi:10.1007/978-90-481-9473-5. ISBN 9789048194728. OCLC 871004444. «At the start of Topics VIII.5, Aristotle distinguishes three types of dialogue by their different goals: (1) the truly dialectical debate, which is concerned with training (gumnasia), with critical examination (peira), or with inquiry (skepsis); (2) the didactic discussion, concerned with teaching; and (3) the competitive (eristic, contentious) type of debate in which winning is the only concern.»
  4. Bruce Gronbeck.
  5. Jacques Ellul, Propaganda, Vintage, 1973, ISBN 0-394-71874-7 ISBN 978-0394718743.
  6. Stephen E. Toulmin.
  7. Charles Arthur Willard.
  8. G. T. Goodnight, «The Personal, Technical, and Public Spheres of Argument.»
  9. Bruce E. Gronbeck.
  10. Loui, Ronald P. A Citation-Based Reflection on Toulmin and Argument // Arguing on the Toulmin Model: New Essays in Argument Analysis and Evaluation / Hitchcock, David; Verheij, Bart. — Springer Netherlands, 2006. — С. 31—38. — ISBN 978-1-4020-4937-8 — doi:10.1007/978-1-4020-4938-5_3. — «Toulmin's 1958 work is essential in the field of argumentation».
  11. P. Besnard & A. Hunter, "Elements of Argumentation." MIT Press, 2008. See also: «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  12. Lundström, Jenny Eriksson (2009 թ․ սեպտեմբերի 11). «Book Reviews: Elements of Argumentation». Studia Logica. 93 (1): 97–103. doi:10.1007/s11225-009-9204-3.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • J. Robert Cox and Charles Arthur Willard, eds. Advances in Argumentation Theory and Research 1982.
  • Dung, P. M. «On the acceptability of arguments and its fundamental role in nonmonotonic reasoning, logic programming and n-person games.» Artificial Intelligence, 77: 321—357 (1995).
  • Bondarenko, A., Dung, P. M., Kowalski, R., and Toni, F., «An abstract, argumentation-theoretic approach to default reasoning», Artificial Intelligence 93(1-2) 63-101 (1997).
  • Dung, P. M., Kowalski, R., and Toni, F. «Dialectic proof procedures for assumption-based, admissible argumentation.» Artificial Intelligence. 170(2), 114—159 (2006).
  • Frans van Eemeren, Rob Grootendorst, Sally Jackson, and Scott Jacobs, Reconstructing Argumentative Discourse 1993.
  • Frans Van Eemeren & Rob Grootendorst. A systematic theory of argumentation. The pragma-dialected approach. 2004.
  • Eemeren, F.H. van, Grootendorst, R. & Snoeck Henkemans, F. et al. (1996). Fundamentals of Argumentation Theory. A Handbook of Historical Backgrounds and Contemporary Developments. Mahwah, NJ: Erlbaum.
  • Richard H. Gaskins Burdens of Proof in Modern Discourse. Yale University Press. 1993.
  • Michael A. Gilbert Coalescent Argumentation 1997.
  • Trudy Govier, Problems in Argument Analysis and Evaluation. 1987.
  • Dale Hample. (1979). «Predicting belief and belief change using a cognitive theory of argument and evidence.» Communication Monographs. 46, 142—146.
  • Dale Hample. (1978). «Are attitudes arguable?» Journal of Value Inquiry. 12, 311—312.
  • Dale Hample. (1978). «Predicting immediate belief change and adherence to argument claims.» Communication Monographs, 45, 219—228.
  • Dale Hample & Judy Hample. (1978). «Evidence credibility.» Debate Issues. 12, 4-5.
  • Dale Hample. (1977). «Testing a model of value argument and evidence.» Communication Monographs. 14, 106—120.
  • Dale Hample. (1977). «The Toulmin model and the syllogism.» Journal of the American Forensic Association. 14, 1-9.
  • Trudy Govier, A Practical Study of Argument2nd ed. 1988.
  • Sally Jackson and Scott Jacobs, «Structure of Conversational Argument: Pragmatic Bases for the Enthymeme.» The Quarterly Journal of Speech. LXVI, 251—265.
  • Ralph H. Johnson. Manifest Rationality: A Pragmatic Theory of Argument. Lawrence Erlbaum, 2000.
  • Ralph H. Johnson and J. Anthony Blair. «Logical Self-Defense», IDEA, 2006. First published, McGraw Hill Ryerson, Toronto, ON, 1997, 1983, 1993. Reprinted, McGraw Hill, New York, NY, 1994.
  • Ralph Johnson. and Blair, J. Anthony (1987), «The Current State of Informal Logic», Informal Logic, 9(2-3), 147—151.
  • Ralph H. Johnson. H. (1996). The rise of informal logic. Newport News, VA: Vale Press
  • Ralph H. Johnson. (1999). The relation between formal and informal logic. Argumentation, 13(3) 265-74.
  • Ralph H. Johnson. & Blair, J. A. (1977). Logical self-defense. Toronto: McGraw-Hill Ryerson. US Edition. (2006). New York: Idebate Press.
  • Ralph H. Johnson. & Blair, J. Anthony. (1987). The current state of informal logic. Informal Logic 9, 147-51.
  • Ralph H. Johnson. & Blair, J. Anthony. (1996). Informal logic and critical thinking. In F. van Eemeren, R. Grootendorst, & F. Snoeck Henkemans (Eds.), Fundamentals of Argumentation Theory. (pp. 383–86). Mahwah, NJ: Lawrence Erlbaum Associates
  • Ralph H. Johnson, Ralph. H. & Blair, J. Anthony. (2000). «Informal logic: An overview.» Informal Logic. 20(2): 93-99.
  • Ralph H. Johnson, Ralph. H. & Blair, J. Anthony. (2002). Informal logic and the reconfiguration of logic. In D. Gabbay, R. H. Johnson, H.-J. Ohlbach and J. Woods (Eds.). Handbook of the logic of argument and inference: The turn towards the practical. (pp. 339–396). Elsivier: North Holland.
  • Chaim Perelman and Lucie Olbrechts-Tyteca, The New Rhetoric, Notre Dame, 1970.
  • Stephen Toulmin. The uses of argument. 1959.
  • Stephen Toulmin. The Place of Reason in Ethics. 1964.
  • Stephen Toulmin. Human Understanding: The Collective Use and Evolution of Concepts. 1972.
  • Stephen Toulmin. Cosmopolis. 1993.
  • Douglas N. Walton, The Place of Emotion in Argument. 1992.
  • Joseph W. Wenzel 1990 Three perspectives on argumentation. In R Trapp and J Scheutz, (Eds.), Perspectives on argumentation: Essays in honour of Wayne Brockreide. 9-26 Waveland Press: Prospect Heights, IL
  • John Woods. (1980). What is informal logic? In J.A. Blair & R. H. Johnson (Eds.), Informal Logic: The First International Symposium .(pp. 57–68). Point Reyes, CA: Edgepress.
  • John Woods. (2000). How Philosophical is Informal Logic? Informal Logic. 20(2): 139—167. 2000
  • Charles Arthur Willard Liberalism and the Problem of Knowledge: A New Rhetoric for Modern Democracy. University of Chicago Press. 1996.
  • Charles Arthur Willard, A Theory of Argumentation. University of Alabama Press. 1989.
  • Charles Arthur Willard, Argumentation and the Social Grounds of KnowledgeUniversity of Alabama Press. 1982.
  • Harald Wohlrapp. Der Begriff des Arguments. Über die Beziehungen zwischen Wissen, Forschen, Glaube, Subjektivität und Vernunft. Würzburg: Königshausen u. Neumann, 2008 ISBN 978-3-8260-3820-4
  • G. A. Brutian and Thomas A. Wilson On Philosophical Argumentation Philosophy & Rhetoric, Vol. 12, No. 2 (Spring, 1979), pp. 77–90