Ոչ կոնտակտային ժողովուրդներ

Ոչ կոնտակտային ժողովուրդներ, ժողովուրդներ, որոնք կոնտակտ չեն պահպանում արտաքին աշխարհի և ժամանակակից քաղաքակրթության հետ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]21-րդ դարի սկզբին նման ոչ կոնտակտային ժողովուրդներ շատ քիչ են մնացել․ նրանց մասին տեղեկություներ իմանում ենք հիմնականում հարևան ժողովուրդների պատմություններից կամ օդալուսանկարներից[1]։
Գիտական հանրությունում կան ոչ կոնտակտային ժողովուրդների հետագա կյանքի վերաբերյալ տարբեր կարծիքներ․ գիտնականներից ոմանք կարծում են, որ ամեն դեպքում նրանց հետ պետք է կոնտակտ հաստատել, մյուսներն էլ համատարիմ են մնում այն տեսակետին, որ նրանք պետք է մեկուսացման մեջ մնան։ Որպես քաղաքակրթության հետ նրանց շփումների հաստատման դեմ փաստարկներից մեկը՝ մտահոգություն է հայտնվում, որ շփումից հետո նման ժողովուրդները կարող են մահանալ այն հիվանդություններից, որոնցով նախկինում իրենց ներկայացուցիչները չեն հիվանդացել (և, համապատասխանաբար, դրանց նկատմամբ իմունիտետ չունեն) կամ կախվածություն ունենալ ծխախոտից և ալկոհոլից[2][3]։
Մեկուսացված ժողովուրդների հետ լիարժեք շփումների բացակայության պատճառով նրանց մասին տեղեկատվությունը շատ քիչ է, հաճախ անհայտ են նույնիսկ նրանց անվանումները։ Հայտնի չէ, թե ժամանակակից աշխարհում քանի ոչ կոնտակտային ժողովուրդ է մնացել։ Սակայն, ըստ որոշ գնահատականների, մինչ օրս կա առնվազն 100 ժողովուրդ[1][4]։ Դրանք, մասնավորապես, ներառում են հետևյալ ցեղերը (նրանցից ոմանք արդեն դադարել են ոչ կոնտակտային լինել)․
- սենտինելցիներ, որոնք ապրում են Հնդկական օվկիանոսի Բենգալյան ծոցում գտնվող Անդամանյան կղզիների արշիպելագի Հյուսիսային Սենտինել կղզում (խիստ ոչ կոնտակտային, չափազանց ագրեսիվ օտարների նկատմամբ)
- տիտ ժողովրդի ռուկ ցեղ, հայտնաբերվել է Վիետնամի Կուանգբին նահանգում 1959 թվականին[5]
- շուրջ 44 խումբ բնակվում է Նոր Գվինեայի տարածքում[4]
- Պարագվայի այորեո հնդիկ ժողովրդի որոշ ցեղային խմբեր[6]
- թագաերի և թարոմենանե ցեղեր, որոնք պատկանում են Էկվադորի վաորանի բնիկ հնդիկ ազգությանը (ապրում են Յասունի ազգային պարկում)
- Կոլումբիայի կարաբայո ցեղ
- պիրահա ցեղը Ամազոնի խոնավ անտառներում (խիստ ոչ կոնտակտային չի համարվում)
- Ամազոնի հնդիկ ցեղախմբերից որոշները՝ ավա և գուայա
- կավահիվա քոչվոր ցեղը Բրազիլիայի Մատո Գրոսու նահանգում
- Բոլիվիայի թորոմոն հնդիկ ժողովուրդը
- կիրիների և նանտե ազգությունները, որոնք ապրում են Պերուի Նաուա-Կուգապակորի արգելոցում։
Կան նաև բազմաթիվ ժողովուրդներ և ցեղեր, որոնք նախկինում մեկուսացված էին, բայց հետագայում սկսել են շփվել քաղաքակրթության հետ։ Օրինակ՝ ջարավա ժողովուրդը, որն ապրում է Անդամանյան կղզիներում, որը 1990-ական թվականների վերջից դարձել է այսպես կոչված զբոսաշրջային տեսարժան վայր։ Քաղաքակրթության հետ կապը հանգեցրել է նաև բացասական հետևանքների՝ նախկինում անհայտ հիվանդությունների և թմրամոլության տարածմանը, ինչի պատճառով ժողովրդի մեծ մասը մահացել է։ Մեկ այլ օրինակ կարող է լինել «Ինը պինտուբիները», որոնք, հավանաբար, Ավստրալիայի աբորիգենների վերջին ներկայացուցիչներն էին, որոնք վարում էին լիովին ավանդական ապրելակերպ[7], սակայն հետագայում որոշել են շփվել քաղաքակրթության հետ։
Պատահում է, որ այն ժողովուրդների տարածքը, որոնք, այնուամենայնիվ, շփման մեջ են մտել, այնուհետև վերածվել է մի տեսակ էթնիկական պահուստի նրանց յուրահատուկ մշակույթը պաշտպանելու համար։ Դա տեղի է ունեցել, մասնավորապես, վաորանի հնդկացիների դեպքում, որոնց որոշ խմբեր շարունակում են ապրել լիակատար մեկուսացման մեջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «How many uncontacted tribes are left in the world?» (անգլերեն). New Scientist. 2013 թ․ օգոստոսի 22. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ «Ostatni nomadowie Amazonii». Rzeczpospolita. 2012 թ․ մայիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ «Ponad 100 plemion nie nawiązało kontaktu». 2013 թ․ օգոստոսի 23. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ 4,0 4,1 «First contact with isolated tribes?» (անգլերեն). BBC. 2007 թ․ հունվարի 25. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ «The life of the world's most mysterious tribe in Vietnam». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ MacQuarrie, Kim (2008 թ․ նոյեմբերի 23). «Last Uncontacted South American Indians Flee Forest Destruction in Paraguay | Kim MacQuarrie Author and Filmmaker». Kim MacQuarrie Author and Filmmaker (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
- ↑ «Lost tribe happy in modern world» (անգլերեն). Herald Sun. 2007 թ․ փետրվարի 3.