Ողողումներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ողողումներ (ջրածածկումներ), սելավային հոսքերով, տեղատարափ անձրևներով, ամբարտակների ճեղքումով և այլ վթարային իրավիճակներով պայմանավորված ջրածածկումներ (հիմնականում առաջանում են մակերևույթի հարթ կամ մեղմաթեք վայրերում)։ ՀՀ-ում ողողումները դիտվում են Արաքս, Հրազդան, Որոտան, Աղստև և այլ գետերի ավազաններում ու մեծ վնաս են (հատկապես նյութական կորուստներ) պատճառում բնակչությանը։ Հայտնի են Արաքսի 1896 թվականի հորդացման հետևանքով առաջացած ողողումներ, երբ գետը, Մուղանի դաշտում ճեղքելով իր նստվածքները, փոխել է հունը՝ ողողելով մոտ 180 000 հա տարածություն։ Մովսես Խորենացու վկայությամբ՝ ողողումներ նկատվել են նաև անցյալում. Արաքսի հունն Արարատյան դաշտում հաճախ է փոխվել և ավերածությունների ու ջրածածկումների պատճառ դարձել։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png