Ողնաշարաբորբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ողնաշարաբորբ
TB Culture.jpg
Տուբերկուլոզի հարուցիչներ
Ենթադասսպոնդիլիտ և Spondylodiscitis?
Պատճառտուբերկուլյոզ
Բժշկական մասնագիտությունռեմատոլոգիա
ՀՄԴ-9015.0
ՀՄԴ-10A18.0 և M49.0
MeSHIDD014399
Անվանվել էPercivall Pott?
Pott's disease Վիքիպահեստում

Ողնաշարաբորբ, սպոնդիլիա, մարդու ողնաշարի քրոնիկական բորբոքային հիվանդություն։ Պատճառը առավել հաճախ տուբերկուլոզն է, հազվադեպ՝ այլ վարակիչ հիվանդությունները։

Տուբերկուլոզային ողնաշարաբորբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տուբերկուլոզային ողնաշարաբորբով հիվանդանում են հիմնականում մինչև 10 տարեկան երեխաները։ Հաճախ ախտահարվում են կրծքային ողները․ հարուցիչներն ընկնելով ողնի մարմնի սպունգանման նյութի մեջ՝ զարգացնում են տոբերկուլոզային պրոցես։ Ողնաշարաբորբն արտահայտվում է ողնի մարմնում տուբերկուլոզային գրանուլոմայի առաջացմամբ, որի հետևանքով աստիճանաբար ողնի ոսկրանյութը սկսում է քայքայվել։

Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տուբերկոլոզային ողնաշարաբորբը զարգանում է դանդաղ։ Սկզբնական շրջանում ոսկրի փոփոխությունները հայտնաբերվում են միայն ռենտգենյան ախտորոշմամբ։ Պրոցեսը ողնի հարևան հյուսվածքներին անցնելիս առաջանում են ցավեր, որոնք ուժեղանում են շարժվելիս։ Ողնաշարաբորբի դեպքում ողնաշարի ձևախախտումը կուզի առաջացման հիմնական պատճառն է։ Զևափոխված ողների մարմինները կարող են ճնշել ողնուղեղը կամ դրանից սկսվող նյարդարմատները և առաջացնել լուծանքներ, նյարդային ցավեր և զգացողության խանգարումներ։

Թարախածին վարակից առաջացած ողնաշարաբորբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թարախածին վարակից առաջացած ողնաշարաբորբը ընթանում է բուռն, ջերմության բարձրացմամբ և թունավորման երևույթներով։ Մակայն ողների մարմինների քայքայումը, ի տարբերություն տուբերկուլոզային ողնաշարաբորբի, սահմանափակ է։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

տուբերկուլոզային ողնաշարաբորբի դեպքում՝ հակատուբերկուլոզային միջոցներ, ողնաշարի անշարժացում գիպսային մահճակալում, որն արդյունավետ է հիվանդության վաղ շրջանում և վիրաբուժական միջամտություն՝ թարախամեռուկային զանգվածի հեռացում։ Ողնաշարաբորբի մյուս ձևերի դեպքում՝ անշարժացում, անտիբիոտիկներ, վիրաբուժական միջամտություն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 612 CC-BY-SA-icon-80x15.png