Ոզնագլխիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ոզնենիից)
Ոզնագլխիկ
Ոզնագլխիկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Բարդածաղկավորներ
Ընտանիք Աստղածաղկազգիներ
Ցեղ Ոզնագլխիկ
Տեսակ Ոզնագլխիկ
Լատիներեն անվանում
Echinops
L., 1753
Տիպիկ ներկայացուցիչներ


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Ոզնագլխիկ (լատին․՝ Echinops), nզնենի, ոզնիկ, թոփփուշ, աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի միամյա, երկամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 120 տեսակ։

Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուսաբանական նկարազարդումը Օ. Վ.Թոմի «Flora von Deutschland, Österreich und der Schweiz» գրքից, 1885

Հայաստանում հանդիպում է 8 տեսակ ոզնենի՝ գլխիկավոր, ոզնենի փշոտ, ոզնենի բազմափուշ, ոզնենի սովորական և այլն։ Հանդիպում է Արագածոտնի, Շիրակի, Տավուշի և այլ մարզերի ստորին, միջին և բարձր լեռնային գոտիներում։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցողունը ճյուղավորվող է, բարձրությունը՝ 20-100 սմ և ավելի։ Տերևները փշոտ են՝ նշտարաձև բլթակների բաժանված։ Ծաղկաբույլը միածաղիկ զամբյուղ է՝ խմբված ընդհանուր գնդաձև ծաղկակալի վրա, և կազմում է գնդաձև գլխիկ։ Յուրաքանչյուր զամբյուղ հիմքում կրում է «վրձին», որը կազմված է երկար խոզաններից (ծածկոցի ստորին ձևափոխված թերթիկներից), որոնք թաղանթային են կամ կաշեկերպ, սրածայր, եզրերը՝ ատամնավոր, թարթիչավոր կամ ամբողջական։ Ծաղիկներն երկնագույն են կամ սպիտակավուն։ Ծաղկում է հունիս-օգոստոս ամիսներին։ Պտուղը գլանաձև սերմիկ է։

Քիմիական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարունակում է կաուչուկ, սապոնիններ, ալկալոիդներ, ֆլավոնոիդներ և այլն։ Սերմերը պարունակում են մինչև 1,5-2 % ալկալոիդ էխինոպսի և 25-27 % ճարպայուղ։ Բույսի մյուս մասերում հայտնաբերված է մինչև 110 մգ % C վիտամին։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտագործվում է որպես միզամուղ և քրտնաբեր միջոց, նաև մաշկային հիվանդությունների բուժման համար։ Բուժման նպատակով օգտագործում են միայն սերմերը՝ առանց փուփուլիկների։ Որոշ ազգերի ժողովրդական բժշկության մեջ ամբողջ դեղաբույսն կիրառվում է գլխացավերի և մաշկային որոշ հիվանդություններ դեպքում։ Շատերը ոզնենին օգտագործում են կերակուրների մեջ, իսկ սերմերն ուտում են հում վիճակում։ Որպես դեկորատիվ բույս՝ այն աճեցնում են զբոսայգիներում և պուրակներում։ Ծաղիկներն արտադրում են 60-75 % շաքարայնությամբ նեկտար։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասը կազմված է մոտ 190 տեսակից[2]։

Որոշ տեսակներ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Мордовник — статья из Большой советской энциклопедии (Проверено 9 июня 2010)
  • Бобров Е. Г. Род 1567. Мордовник — Echinops // Флора СССР. В 30 т. / Начато при руководстве и под главной редакцией акад. В. Л. Комарова; Редакторы тома Б. К. Шишкин и Е. Г. Бобров. — М.—Л.։ Изд-во АН СССР, 1962. — Т. XXVII. — С. 2—54. — 653 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Мордовник в Энциклопедии декоративных садовых растений
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոզնագլխիկ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոզնագլխիկ» հոդվածին։