Ոզնագլխիկ
Ոզնագլխիկ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Echinops
L., 1753
|
||||||||||||||
Տիպիկ ներկայացուցիչներ | ||||||||||||||
|
Ոզնագլխիկ (լատին․՝ Echinops), nզնենի, ոզնիկ, թոփփուշ, աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի միամյա, երկամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 120 տեսակ։
Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է 8 տեսակ ոզնենի՝ գլխիկավոր, ոզնենի փշոտ, ոզնենի բազմափուշ, ոզնենի սովորական և այլն։ Հանդիպում է Արագածոտնի, Շիրակի, Տավուշի և այլ մարզերի ստորին, միջին և բարձր լեռնային գոտիներում։
Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցողունը ճյուղավորվող է, բարձրությունը՝ 20-100 սմ և ավելի։ Տերևները փշոտ են՝ նշտարաձև բլթակների բաժանված։ Ծաղկաբույլը միածաղիկ զամբյուղ է՝ խմբված ընդհանուր գնդաձև ծաղկակալի վրա, և կազմում է գնդաձև գլխիկ։ Յուրաքանչյուր զամբյուղ հիմքում կրում է «վրձին», որը կազմված է երկար խոզաններից (ծածկոցի ստորին ձևափոխված թերթիկներից), որոնք թաղանթային են կամ կաշեկերպ, սրածայր, եզրերը՝ ատամնավոր, թարթիչավոր կամ ամբողջական։ Ծաղիկներն երկնագույն են կամ սպիտակավուն։ Ծաղկում է հունիս-օգոստոս ամիսներին։ Պտուղը գլանաձև սերմիկ է։
Քիմիական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարունակում է կաուչուկ, սապոնիններ, ալկալոիդներ, ֆլավոնոիդներ և այլն։ Սերմերը պարունակում են մինչև 1,5-2 % ալկալոիդ էխինոպսի և 25-27 % ճարպայուղ։ Բույսի մյուս մասերում հայտնաբերված է մինչև 110 մգ % C վիտամին։
Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Օգտագործվում է որպես միզամուղ և քրտնաբեր միջոց, նաև մաշկային հիվանդությունների բուժման համար։ Բուժման նպատակով օգտագործում են միայն սերմերը՝ առանց փուփուլիկների։ Որոշ ազգերի ժողովրդական բժշկության մեջ ամբողջ դեղաբույսն կիրառվում է գլխացավերի և մաշկային որոշ հիվանդություններ դեպքում։ Շատերը ոզնենին օգտագործում են կերակուրների մեջ, իսկ սերմերն ուտում են հում վիճակում։ Որպես դեկորատիվ բույս՝ այն աճեցնում են զբոսայգիներում և պուրակներում։ Ծաղիկներն արտադրում են 60-75 % շաքարայնությամբ նեկտար։
Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դասը կազմված է մոտ 190 տեսակից[2]։
Որոշ տեսակներ.
- Echinops albicaulis Kar. & Kir.
- Echinops bannaticus Rochel ex Schrad.
- Echinops cornigearm DC.
- Echinops echinatus Roxb.
- Echinops exaltatus Schrad.
- Echinops karatavicus Regel & Schmalh.
- Echinops latifolius Tausch
- Echinops niveus Wall. ex DC.
- Echinops ritro L.
- Echinops setifer Iljin
- Echinops sphaerocephalus L.
- Echinops spinosissimus Turra
- Echinops strigosus L.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Мордовник — статья из Большой советской энциклопедии (Проверено 9 июня 2010)
- Бобров Е. Г. Род 1567. Мордовник — Echinops // Флора СССР. В 30 т. / Начато при руководстве и под главной редакцией акад. В. Л. Комарова; Редакторы тома Б. К. Шишкин и Е. Г. Бобров. — М.—Л.։ Изд-во АН СССР, 1962. — Т. XXVII. — С. 2—54. — 653 с.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Мордовник в Энциклопедии декоративных садовых растений
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |
|
|