Սպիրիտիզմ
Արտաքին տեսք
(Վերահղված է Ոգետեսությունից)
Սպիրիտիզմ, ոգետեսություն (լատին․՝ spiritus - հոգի, ոգի), միստիկական հոսանք, որի հիմքում ընկած է հավատը հանդերձյալ աշխարհում մեռյալների հոգիների գոյության և դրանց հետ հաղորդակցվելու հնարավորության նկատմամբ։ Ոգետեսության կողմնակիցները «մշակել» են հաղորդակցվելու ձևեր, այսպես կոչված, մեդիումիզմի հնարներ։
Ծագել է 19-րդ դարի կեսին, ԱՄՆ-ում, հետագայում տարածվել է Արևմտյան Եվրոպայի և Ամերիկայի բազմաթիվ երկրներում։
Գրականության մեջ օգտագործվում են նաև ոգեկոչություն, ոգեհարցություն, մեռելահարցություն տերմինները։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիրիտիզմ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 80)։ |