Ո՞վ կմեռնի այսօր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ո՞վ կմեռնի այսօր
Երկիր ԽՍՀՄ
Թվական1957
ՌեժիսորViktor Gres?

«Ո՞վ կմեռնի այսօր» (ռուս.՝ «Кто умрёт сегодня»), 1967 թվականի խորհրդային կարճամետրաժ ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Վիկտոր Գրեսը․ եղել է նրա դիպլոմային աշխատանք ՎԳԻԿ-ում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիվաշ լիճ[1]։ Հայրենական մեծ պատերազմ։ Կարմիր բանակի մի փոքր ջոկատ դուրս է գալիս շրջապատումից, մարդիկ տառապում են վերքերից և ծարավից։ Վերջապես, երբ նրանք հանդիպում են ջրհորի, գերմանական կործանիչը սավառնում է նրանց վրա և սկսում որսոլ անզոր մարդկանց, ովքեր թաքնվելու տեղ չունեն

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսորի՝ սիմվոլիզմի ժանրում նկարահանված, առանց մեկ բառի, «կիսալեգենդար գործը»[2] նրա կողմից հաճախ հիշատակվել է որպես արգելված ֆիլմ, սակայն դա այդպես չէ. հարցազրույցներից մեկում ռեժիսորը պատմել է, որ ֆիլմը ՎԳԻԿ-ում «գերազանց» է պաշտպանված եղել, սակայն ֆիլմը նկարահանվել է պատերազմի մասին պատմող կինոալմանախի համար, որին ոճով չի համապատասխանել, և չի վերցվել, ինչը սխալ է ընկալվել Դովժենկոյի անվան կինոստուդիայում, ուր աշխատանքի էր ուղարկվել ՎԳԻԿ-ի շրջանավարտ Գրեսը[1]։

Իմ ֆիլմը տոգորված էր աստվածաշնչյան մոտիվներով, իսկ ինչպե՞ս կարելի էր այդ տարիներին թույլ տալ նման ոճ... ՎԳԻԿ-ում ես հիանալի պաշտպանվեցի։ Վերադառնում եմ Կիև, իսկ ինձ համար արդեն հրաման է տրվել՝ «առանց բեմադրության իրավունքի»։ Ես գալիս եմ Մոսկվա՝ դիպլոմ ստանալու և ամեն ինչ պատմում եմ հանձնաժողովի նախագահ Մարկ Դոնսկոյին, և նա այնքան զգացմունքային պատասխանում է․
«Ես՝ ժողովրդական արտիստս, Պետական մրցանակի դափնեկիրս, գնահատել եմ «գերազանց», նշանակում է՝ «գերազանց է ամենուր և բոլորի համար, այդ թվում՝ Ուկրաինայի»։

— ֆիլմի ռեժիսոր Վիկտոր Գրես

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Гресь, я тебя обожаю!» // Сегодня, № 143 (1787) за 30.06.2004
  2. Новейшая история отечественного кино: А-И / Александр Голутва, Любовь Аркус. — М.: СЕАНС, 2001. — 498 с . — стр. 288

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]