Շրջակա միջավայրի հիգենայի և կանխարգելիչ թունաբանության ԳՀԻ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շրջակա միջավայրի հիգենայի և կանխարգելիչ թունաբանության ԳՀԻ ՀՀ առողջապահության նախարարության (1971-1992-ին՝ԽՍՀՄ առողջապահության նախարարության թունաքիմիկատների, պոլիմերների, պլաստմասսաների և հանքային պարարտանյութերի հիգիենայի և թունաբանության ՀամԳՀԻ մասնաճյուղ), կազմավորվել է ճառագայթակենսաբանության բաժանմունքի պեստիցիդների հիգիենայի ու թունաբանության լաբորատորիայի (1968 թվական) հիման վրա։ Հիմն, խնդիրներն են քիմիական նյութերով շրջակա միջավայրի աղտոտման և դրա հետ կապված ազգաբնակչության առողջական վիճակի բարելավման, առողջապահ, պետական համալիր միջոցառումների կազմակերպումը, պեստիցիդների, բույսերի աճման խթանիչների, հանքային պարարտանյութերի և պոլիմերների օգտագործման հիգիենային գնահատումը։ Մշակվել են պեստիցիդների, բույսերի աճման խթանիչների, հանքային պարարտանյութերի և պոլիմերների հետ առնչվող անձանց թունավորումների կանխարգելման, սննդամթերքի ու պոլիմերների մեջ թունավոր նյութերի և վնասակար խառնուրդների թույլատրելի քանակների փորձաքննության, չնչին քանակությամբ քիմիական նյութերի հայտնաբերման եղանակներ։ Ստեղծվել է նաև տարերային և զանգվածային աղետների (մասնավորապես երկրաշարժի) ժամանակ բնակչության հակահամաճարակային անվտանգության ապահովման համակարգ։