Jump to content

Շրիլանկական թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շրիլանկական թատրոն, թատերարվեստը սկզբնավորվել է հին ցեղերի ժողովրդական խաղերից, ծեսերից, պարերից։ Թատրոնի հնագույն ծագման մասին է վկայում «Մահավան սա» պոեմ-քրոնիկը (V դ․)։ Բուդդայականության ուսմունքներ պրոպագանդելու նպատակով ներկայացվել են միստերիաներ։ Գոյություն են ունեցել նաև ժողովրդական թատրոնի բազմազան ձևեր, որոնցից պահպանվել են՝ կոլամը (պարով և մնջախաղով, դիմակներով ներկայացում), սոկարին (կատակերգական ներկայացում) և այլն։ ժողովրդական երաժշտության ու պարային ավանդույթների հիման վրա առաջացել է թատրոնի նադագամ նոր տեսակը (XX դարի չի ներկայացվում, պահպանվել են միայն երգերը)։

ժամանակակից թատրոնի ծագումը սերտ կապված է ազգային ինքնագիտակցության և Շրիլանկական թատրոնի ժողովրդական ազգային-ազատագրական պայքարի վերելքի հետ։ XIX դարի վերջին գրվել են հստակորեն գործողությունների բաժանված պիեսներ, ներկայացումներում կիրառվել է վարագույրը, մասնակցել են կին դերասանուհիներ։ Նոր պիեսներում, այսպես կոչված, «նրիտյա»-ներում, պահպանելով նադագամի երաժշտապարային հիմքը, մուտք է գործել երկխոսությունը։ 1920—1930-ական թվականներին ի հայտ են եկել սոցիալական թեմաներով գրված պիեսներ։

Շրիլանկական թատրոնի անկախության հաստատումը (1948) նպաստել է ազգային ավանդույթների վերածննդին և զարգացմանը։ Իհայտ են եկել թատերական նոր ձևեր, դրանց թվում՝ բալետը։ 1944 թ. ստեղծվել է դպրոց և թատերախումբ (1955 թ-ից՝ Չիտրասենայի ցեյլոնյան բալետ)։ 1973 թ-ից գործել է Շրիլանկական թատրոնի ազգային պարի պետական անսամբլը (ղեկ․՝ Պանի Բհարաթա)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 587