Շտեֆի Ջոնս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շտեֆի Ջոնս
Քաղաքացիությունը  Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 22, 1972(1972-12-22)[1][2][3] (51 տարեկան)
Ծննդավայր Ֆրանկֆուրտ, Հեսսեն, Գերմանիա[4]
Հասակ 179 սանտիմետր
Քաշ 74 կիլոգրամ
Դիրք կենտրոնական պաշտպան

Շտեֆանի Էն «Շտեֆի» Ջոնս (գերմ.՝ և անգլ.՝ Stephanie Ann „Steffi“ Jones, դեկտեմբերի 22, 1972(1972-12-22)[1][2][3], Ֆրանկֆուրտ, Հեսսեն, Գերմանիա[4]), գերմանացի նախկին ֆուտբոլիստ, պաշտպան։ Եվրոպայի եռակի չեմպիոնուհին աշխատել է 2011 թվականի ֆուտբոլի կանանց աշխարհի առաջնության, որն անցկացվել է Գերմանիայում, կազմկոմիտեի կազմում։ 2016 թվականից Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչն է։

Նա 1993-2007 թվականներին Գերմանիայի հավաքականի կազմում անցկացրած 111 խաղում խփել է 9 գոլ[5]։ 2007 թվականի մարտին հեռացել է ազգային հավաքականից և 2007 թվականի դեկտեմբերին հայտարարել է ֆուտբոլից հեռանալու մասին՝ դառնալով 2011 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության կազմկոմիտեի նախագահ[6]։

Ֆուտբոլային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Շտեֆին սկսել է ֆուտբոլ խաղալ չորս տարեկանից։ 1979-1986 թվականներին խաղացել է Ֆրանկֆուրտի «SV Bonames» խառը երիտասարդական խմբերի կազմում։ 1986 թվականին միացել է «

Այնտրախտի» աղջիկներին և 1988 թվականին տեղափոխվել թիմի կանանց ակումբ։ 1991 թվականին որոշել է տեղափոխվել «Ֆրանկֆուրտ» և գրեթե ամեն տարի փոխել է թիմերը, մինչև 2000 թվականին սկսել է խաղալ «ՖՖԿ Ֆրանկֆուրտում»։ 2002 թվականին տեղափոխվել է «Վաշինգտոն Ֆրիդոմ», որտեղ երկու տարի խաղացել է WUSA կանանց լիգայում, նախքան «Ֆրանկֆուրտ »վերադառնալը, որտեղ նա ավարտել է իր կարիերան որպես խաղացող 2007 թվականի դեկտեմբերի 9-ին։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականից ի վեր նա Գերմանիայի հավաքականի հետ նվաճել է երեք անընդմեջ Եվրոպայի առաջնություն, 2000 թվականի Ամառային օլիմպիական խաղերում նվաճել է բրոնզե մեդալներ և եղել է Գերմանիայի հավաքականի մի մասը, որը 2003 թվականին նվաճել է կանանց աշխարհի գավաթը։ Նա մրցաշարի վաղ փուլում խաչաձև ջլերի կտրվածք է ստացել և կես տարի չի խաղացել։ 2004 թվականին նվաճել է ևս մեկ օլիմպիական բրոնզե մեդալ, այս անգամ Աթենքում։ 2007 թվականի մարտի 26-ին Ջոնսը հայտարարել է իր միջազգային կարիերայի ավարտի մասին։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Թիմ Մրցույթ / Մեդալ
1998 Գերմանիա Ֆրանկֆուրտ German Championship
2001 Գերմանիա Ֆրանկֆուրտ German Championship
2001 Գերմանիա Ֆրանկֆուրտ German Cup Winner
2002 Գերմանիա Ֆրանկֆուրտ ՈՒԵՖԱ-ի կանանց Չեմպիոնների լիգայի հաղթող
2002 Գերմանիա Ֆրանկֆուրտ German Championship
2002 Գերմանիա Ֆրանկֆուրտ German Cup Winner
2002 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Վաշինգտոն Ֆրիդոմ WUSA Founders Cup runner-up
2003 Գերմանիա Ֆրանկֆուրտ German Championship
2003 Գերմանիա Ֆրանկֆուրտ German Cup Winner
2003 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Վաշինգտոն Ֆրիդոմ WUSA Founders Cup Champion
2005 Գերմանիա Ֆրանկֆուրտ German Championship
2006 Գերմանիա Ֆրանկֆուրտ ՈՒԵՖԱ-ի կանանց Չեմպիոնների լիգայի հաղթող

Ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցույթ / Մեդալ
1997 UEFA Women's Championship
2000 Olympic Bronze
2001 UEFA Women's Championship
2003 FIFA World Cup Champion
2004 Olympic Bronze
2005 UEFA Women's Championship

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոնսի մայրը գերմանացի էր, իսկ հայրը՝ աֆրոամերիկացի զինվոր, որը տեղակայված էր այն ժամանակվա Արևմտյան Գերմանիայում։ Նրա հայրը հեռացել է ընտանիքից, երբ Շտեֆին շատ փոքր էր և վերադարձել է Միացյալ Նահանգներ, այդպիսով նրան մեծացրել է մայրը Ֆրանկֆուրտում ծանր պայմաններում։ Եղբայրներից մեկը՝ Քրիստիանը, պայքարում է թմրամոլության դեմ, իսկ մյուս եղբայրը՝ Ֆրենկը, ծառայել է որպես ամերիկացի զինվոր Իրաքում և 2006 թվականին հարձակման ժամանակ կորցրել է երկու ոտքերը[7]։ Շտեֆին երկքաղաքացիություն ունի՝ գերմանական և ամերիկյան։ 2007 թվականի օգոստոսին Ջոնսը թողարկել է «Der Kick des Lebens» ինքնակենսագրական գիրք[8]։ Նա այժմ մարզչական լիցենզիա ստանալու համար սովորում է Քյոլնի մարզական համալսարանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #133470253 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. DFB (2007 թ․ մարտի 28). «official statistics at [[Немецкий футбольный союз]]». DFB Net. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. {{cite web}}: URL–wikilink conflict (օգնություն)
  6. DFB (2007 թ․ նոյեմբերի 11). «official announcement at [[Немецкий футбольный союз]]». DFB Net. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. {{cite web}}: URL–wikilink conflict (օգնություն)
  7. Stumpe, Volker (2008 թ․ հունվարի 28). «OC President Steffi Jones». Deutschland. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 25-ին.
  8. JENS-MEYER ODEWALD (2007 թ․ սեպտեմբերի 22). «Interview with Steffi Jones (գերմ.)». Hamburger Abendblatt. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շտեֆի Ջոնս» հոդվածին։