Շվեդական սիրո պատմություն
Շվեդական սիրո պատմություն շվեդերեն՝ En kärlekshistoria | |
---|---|
Երկիր | ![]() |
Ժանր | ռոմանտիկ ֆիլմ և դրամա |
Թվական | 1970 |
Լեզու | շվեդերեն |
Ռեժիսոր | Ռոյ Անդերսոն[1] |
Պրոդյուսեր | Վալդեմար Բերգենդալ |
Սցենարի հեղինակ | Ռոյ Անդերսոն |
Դերակատարներ | Ռոլֆ Սոլման, Անիտա Լինդբլեմ, Մարգրետ Վեյվերս, Բյորն Անդերսեն, Ռոջեր Մագնուսսոն, Յան Օլսոն, Արնե Անդերսոն, Անն-Սոֆի Կյուլին և Բերթիլ Նորստրյոմ |
Օպերատոր | Յորգեն Պերսոն և Յորգեմ Պերսոն |
Երաժշտություն | Բյորն Իսֆելտ |
Կինոընկերություն | Europafilm? |
Տևողություն | 119 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
«Շվեդական սիրո պատմություն» (շվեդերեն՝ En kärlekshistoria, անգլ.՝ A Swedish Love Story), շվեդական ռոմանտիկ-դրամատիկական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Ռոյ Անդերսոնը 1970 թվականին։ Ֆիլմը ժողովրդականություն է վայելում Շվեդիայում և արտերկրում։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմը պատմում է երկու դեռահասների՝ Աննիկայի և Պերի արտասովոր սիրո մասին։ Նրանք պետք է շատ բաների միջով անցնեն՝ ծանոթություն, հանդիպումներ, ակումբներ, ծխել, ալկոհոլ, կռիվ, խանդ, ընկերություն և գալ գլխավորին՝ սիրուն։ Չնայած բնավորությանը և ընտանեկան դրությանը, աշխարհում ոչ ոք չի կարող բաժանել գլխավոր հերոսներին[2]։
Լոզունգ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Moments of truth»
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Անն-Սոֆի Կյուլին - Աննիկա
- Ռոլֆ Սոլման - Պեր
- Անիտա Լինդբլոմ - Եվա՝ Աննիկայի մորաքույրը
- Բերտիլ Նորստրյոմ - Իոն Հելլբերգ՝ Աննիկայի հայրը
- Բյորն Անդերսեն - Պերի ընկերը
- Մարգրետ Վեյվերս - Էլզա՝ Աննիկայի մայրը
- Լեննարտ Տելլֆելդտ - Լասսե՝ Պերի հայրը
- Մոդ Բակեուս - Գունհիլդ՝ Պերի մայրը
- Գուննար Օսսիանդեր - Պերի պապիկը
- Լոտտա Ուոլլին - Լոտտա
- Արնի Անդերսոն - Արնե
- Վերներ Էդբերգ - Վերների քեռին
Ֆիլմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել 1969 թվականի հունիսի 16-ից օգոստոսի 26-ը Ստոկհոլմում։
- Ռոյ Անդերսոնի ամենահաջողված ֆիլմերից մեկն է։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բեռլինի 20-րդ միջազգային կինոփառատոնում ֆիլմը ներկայացվել է «Ոսկե արջ» մրցանակի[3]
- Ամերիկյան կինոակադեմիայի 43-րդ մրցանակաբաշխության ժամանակ ֆիլմն ընտրվել է որպես լավագույն օտարալեզու ֆիլմ, բայց չի ընդունվել այդ անվանակարգում[4]
- Guldbagge 7-րդ մրցանակաբաշխության ժամանակ ֆիլմն արժանացել է լավագույն կինոնկարի մրցանակին[5]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.imdb.com/title/tt0065955/
- ↑ Nicholas Royle "Swedish Love Story, A", in John Pym (ed.) Time Out Film Guide 2009, London: Penguin, 2008, p.1040.
- ↑ «IMDb.com: Awards for A Swedish Love Story»։ imdb.com։ Վերցված է 2010-03-08
- ↑ Margaret Herrick Library, Academy of Motion Picture Arts and Sciences
- ↑ «En kärlekshistoria (1970)»։ Swedish Film Institute։ մարտի 2, 2014։ Արխիվացված է օրիգինալից սեպտեմբերի 22, 2014-ին
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|