Շպրոտների հուշարձան
| Տեսակ | հուշարձան |
|---|---|
| Ստեղծում | հուլիսի 19, 2008 |
| Երկիր | |
| Քաղաք | Մամոնովո |
| Բնակավայր | Կալինինգրադի մարզ |
| Նյութ | մարմար և բրոնզ |
| Ներկա վիճակ | Կանգուն |
Շպրոտների հուշարձան (ռուս.՝ Памятник шпротам), շպրոտներին նվիրված հուշարձան Ռուսաստանի Կալինինգրադի մարզի Մամոնովո քաղաքում, ձկան պահածոյացման կոմբինատի հարևանությամբ։ Տեղադրվել է 2008 թվականի հուլիսի 19-ին։ Հուշարձանը խորհրդանշում է խորհրդային ժամանակաշրջանում հայտնի ապխտած ձկան նրբախորտիկի «ռուսական գրանցումը»[1]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշարձանն իրենից ներկայացնում է երկու մետր բարձրությամբ մարմարե ծածկոցով ծածկված սեղան, որի վրա դրված է շպրոտներով բրոնզե պահածոյատուփը, որի բացված բերանից դուրս են հորդում շպրոտները, որոնցից մեկի գլխին ոսկե թագ կա[2]։ Սեղանի վրա կա մակագրություն.
| Շպրոտները ձկնորսական արդյունաբերության թագավորության մարգարիտներն են։ |
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մամոնովո քաղաքում պահածոյացման գործարանը գործում է 1949 թվականից։ Ռուսները սովորաբար Լատվիան են համարում «շպրոտի մայրաքաղաք»՝ մոռանալով իրենց բարիքների մասին։ Բալթիկ ծովի ափին գտնվող Մամոնովո քաղաքը երկար տարիներ զբաղվել է ձկնորսական արհեստով, ինչը հավերժացրել է շպրոտների հուշարձանը։ Հուշարձանի տեղադրման նախաձեռնությունը պատկանում է Մամոնովոյի քաղաքապետ Օլեգ Շլիկին[3]։ Հուշարձանի արժեքը կազմել է 500 հազար ռուբլի։ Այն ստեղծել է տեղացի քանդակագործ Ֆեոդոր Մորոզը, որի աշխատանքները տեղադրված են նաև Կալինինգրադում և Սվետլոգորսկ առողջարանային քաղաքում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Памятник шпротам в Мамоново Калининградской области на фото и карте». russights.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 7-ին.
- ↑ В Калининградской области поставили памятник шпротам, lenta.ru
- ↑ В Мамоново установили памятник балтийским шпротам
