Շպրոտներ
Արտաքին տեսք

Շպրոտներ (Sprattus),
- հարինգազգիների ընտանիքի մանր ձկների սեռ։ Մարմնի երկարությունը 13-18 սմ է, քաշը՝ 10-12 գ։ Սեռահասուն են դառնում 1-2 տարեկանում, ապրում են 5-6 տարի։ Հյուսիսային, Բալթիկ և Սև ծովերում տարածված է եվրոպական շպրոտը (S․ sprattus), իր երկու ենթատեսակներով։ Շպրոտներ հանդիպում են նաև Ավստրալիայի, Նոր Զելանդիայի և Պատագոնիայի ափերին։ Կեր են ծառայում գիշատիչ ձկների և դելֆինների համար։
- Ձկան պահածո, սկզբնական շրջանում պատրաստվում էր միայն բալթիական շպրոտից։ Հետագայում այդպես կոչվեցին նաև այլ մանր ձկների պահածոները։
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շպրոտներ» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շպրոտներ» հոդվածին։ |
| ||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 554)։ |