Շուղրի Կարմիր վանք
Արտաքին տեսք
Չշփոթել Քեսունի Կարմիր վանք հոդվածի հետ։
Շուղրի Կարմիր վանք, Սև Լեռան (Կիլիկիայի) վանքերից մեկը, կոչվել է Շուղր ավանի անվամբ։ Մոտակայքում՝ Շուղր գետի վրա, գտնվում է Էրեֆեի կամուրջը[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարմիր վանքում 1113 թվականին գումարվել է կրոնական ժողով, որը մերժել է Դավիթ եպիսկոպոսի կաթողիկոսությունը Աղթամարում՝ իբրև հակաթոռ Կիլիկիայում Գրիգոր Գ Պահլավունու Ամենայն Հայոց կաթողիկոս ընտրությունից։ Դավիթ եպիսկոպոսը չենթարկվեց ժողովի որոշումներին և Աղթամարի կաթողիկոսությունը հռչակեց ինքնուրույն աթոռ։
Մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծամնդավից Շուղրի Կարմիր վանք է տեղափոխվել Սուրբ Լուսավորչի աջը 1105-1116 թվականներին և ապա տեղափոխվել է Ծովք (1116-1149)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 365 — 992 էջ։