Շորթափա հնավայր-բերդաքաղաք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շորթափա
Ներկա վիճակքայքայված, որի տարածքի մի մասը արդեն վերածվել են դաշտերի

Շորթափա (ադրբ.՝ Şortəpə yaşayış yeri), հնավայր-բերդաքաղաք ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շարուրի շրջանի Իբադուլլա գյուղի մոտ[1][2]։

Պատմական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Իբադուլլա գյուղի տարածքում տեղադրված է եղել Շարուր գավառի հնամենի բերդաքաղաքներից մեկը[1]։ Այս հնավայրը, որը վերաբերվում է մ․թ․ա․ II-I հազարամյակներին, այժմ մեծմասամբ ավերված է և այժմյան ադրբեջանցիների կողմից կոչվում է Շորթափա[1]։ Այն բազմաշերտ է, որտեղից 1930-ական թվականներին և ապա դաշտային աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են մի շարք հնագիտական նյութեր[1]։ Արաքս գետի ափին, բերրի դաշտում հիմնադրված և բավականին մեծ տարածք գրաված բերդաքաղաքի ավերակ հետքերից նկատելի են քաղաքի բերդի և դամբարանադաշտի հետքերը։ Ժամանակի ընթացքում ավերվել և իսպառ հողին են հավասարեցվել այս բնակավայրի հետքերի մեծ մասը[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Նախիջևանի ԻՍՍՀ բնակավայրերը», Արգամ Այվազյան, էջ 131․
  2. 2,0 2,1 «Նախիջևան․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ», Արգամ Այվազյան, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 161.