Շոտլանդիայի ազգային թատրոն (անգլ.՝ National Theatre of Scotland), հիմնադրվել է 2006 թվականին, շոտլանդական ազգային թատերական կազմակերպություն է։ Կազմակերպությունը թատրոնի սեփական շենք չունի, այն ներկայացումներ է խաղում տարբեր թատրոնների բեմերում, գյուղական սրահներում, դպրոցներում և այլ հատուկ տարածքներում, ինչպես սեփական երկրում, այնպես էլ` երկրի սահմաններից դուրս։
Կազմակերպություն ստեղծել է 200-ից ավել բեմադրություն և համագործակցում է այլ թատերական կազմակերպությունների, տեղական իշխանությունների և անհատ արվեստագետների հետ` ստեղծելու տարբեր բեմադրություններ։
Ներկայացումների համար օգտագործվում են շատ տարբեր տարածքներ, ինչպես օրինակ, օդանավականներ ու աշտարակներ, համայնքային սրահներ, նավակներ ու անտառներ։
Ազգային թատրոնի ստեղծումը Շոտլանդիայի ազգային մշակութային ռազմավարության կետերից մեկն էր։
Շոտլանդիայի հանձնումից հետո, 1997 թվականին, ազգային թատրոն ունենալու երկարաժամկետ ծրագրերն սկսում են իրականություն դառնալ[1]։ 2000 թվականին Շոտլանդիայի կառավարությունը հրավիրում է Շոտլանդիայի արվեստի խորհրդին` ուսումնասիրելու Շոտլանդիայի ազգային թատրոն ստեղծելու հարցը, և անկախ աշխատանքային խումբը զեկույց է ներկայացնում 201 թվականի մայիսին[2]։ Շոտլանդիայի ազգային թատրոնի ստեղծման գաղափարի հիմքում ընկած էր «թատրոն առանց պատերի» գաղափարը, որի համար կարիք չկար թատրոնի նոր շենք կառուցել, ունենալ մշտական թատերախումբ, այլ կարելի էր օգտագործել արդեն գոյություն ունեցող թատրոնների շենքերը և գոյություն ունեցող աշխատակազմերը` նոր ներկայացումներ բեմադրելու համար, որոնք կներկայացվեին ինչպես Շոտլանդիայիում, այնպես էլ` դրա սահմաններից դուրս[3][4][5]։
2003 թվականի սեպտեմբերին Շոտլանդիայի կառավարությունը հայտարարում է Շոտլանդիայի ազգային թատրոնի համար հավաքված 7.5 միլիոն ֆունտ ստերլինգի մասին, հաջորդ տարի հավաքվել է 3.5 միլիոն, իսկ 2006 թվականին՝ 4 միլիոն ֆունտ ստերլինգ[6]։