Շոկը և Շերը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շոկը և Շերը
ռուս.՝ Шок и Шер
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա և ընտանեկան ֆիլմ
Թվական1971
Լեզուռուսերեն
ՌեժիսորQ12574360?
Սցենարի հեղինակSatybaldy Narymbetov?
ԿինոընկերությունՂազախֆիլմ
Տևողություն63 րոպե

«Շոկը և Շերը» (ղազ.՝ «Шоқ пен Шер»), խորհրդային գունավոր մանկական գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Կանիմբեկ-Կանո Կասիմբեկովը 1972 թվականին «Ղազախֆիլմ» կինոստուդիայում[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը պատմում է փոքրիկ տղայի՝ Շերի և Շոկ անունով քուռակի ընկերության մասին։ Շերը երազում է քուռակի մասին և թույլ չի տալիս ավագ եղբորը վաճառել ձիուն։ Ձին ծնում է քուռակ, որին կոչում են Շոկ։ Շերն ու Շոկը այնքան են կապվում միմյանց հետ, որ տղան չէր պատկերացնում իր կյանքն առանց քուռակի։ Բայց մի օր Շոկն ընկնում է ձիուց և հայտնվում հիվանդանոցում, և մինչ նա պառկած էր այնտեղ, ավագ եղբայրը վաճառում է Շոկին, իսկ ստացված գումարով գնում է սայլակով մոտոցիկլ։ Շերը չի կարողանում մոռանալ ընկերոջը և գնում է Շոկին որոնելու։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թալգաթ Ուկիմով – Շեր (հնչյունավորող՝ Մարիա Վինոգրադովա)
  • Կամբար Վալիև – Գալիմժան
  • Թամարա Կոսուբաևա – Շերի մայրը
  • Գուլզիպա Սիզդիկովա – Գալիմժանի տատը
  • Նուրկանաթ Ժակիպբաև – Տուրսուն, Շերի եղբայրը
  • Սերալի Կոժամկուլով – պահակ այգում (հնչյունավորող՝ Ի. Ռիժով)
  • Մուխտար Բախտիգերեև – էպիզոդ
  • Թանատ Ժայլիբեկով – էպիզոդ
  • Կասիմ Ժակիբաև – էպիզոդ
  • Չապայ Զուլխաշև – էպիզոդ
  • Գինայաթ Կասիմխանով – էպիզոդ
  • Նուրժուման Իխտիմբաև – էպիզոդ

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր՝ Կանիմբեկ-Կանո Կասիմբեկով
  • Սցենարի հեղինակ՝ Սատիբալդի Նարիմբետով
  • Գլխավոր օպերատոր՝ Վիկտոր Օսեննիկով
  • Բեմադրող նկարիչ՝ Վիկտոր Լեդնև
  • Կոմպոզիտոր՝ Դունգենբայ Բոտբաև
  • Հնչյունային օպերատոր՝ Զ. Աբիկենովա
  • Երկրորդ ռեժիսոր՝ Կ. Մերգազիև
  • Մոնտաժող՝ Մ. Դոբրյանսկայա
  • Օպերատորներ՝ Ե. Դաուլբաև, Ա. Նիլով
  • Նկարիչ-գրիմարար՝ Վ. Մորյակովա
  • Նկարիչ-դեկորատոր՝ Ռ. Քարիմով
  • Ռեժիսորի օգնականներ՝ Ի. Օսպանով, Վ. Ուսպանովա
  • Օպերատորի օգնականներ՝ Ա. Լևկովիչ, Գ. Բելյանին
  • Խմբագիր՝ Գ. Խոմենչուկ
  • Ղազախստանի հեռուստատեսության և ռադիոյի էստրադային նվագախումբ
  • Դիրիժոր՝ Ա. Գուրյանով
  • Ղազախական ժողովրդական գործիքների անսամբլ՝ Բ. Սարիբաևի ղեկավարությամբ
  • Ֆիլմի գեղարվեստական ղեկավար՝ Գրիգորի Չուխրայ
  • Ֆիլմի տնօրեն՝ Զեթ Բաշաև[2]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մոնտե Կառլոյի միջազգային կինոփառատոնի «Արծաթե Նիմֆ» մրցանակ լավագույն մանկական ֆիլմի համար, 1972 թվական,
  • 1973 թվականին Տաշքենդի հեռուստատեսային ֆիլմերի համամիութենական կինոփառատոնում արժանացել է ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության մրցանակի,
  • 1974 թվականին «Շոկը և Շերը» ֆիլմի համար ռեժիսոր Կանիմբեկ-Կանո Կասիմբեկովն արժանացել է Ղազախստանի Լենինյան կոմերիտմիության մրցանակի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Շոկը և Շերը» ֆիլմը kino-teatr.ru կայքում
  2. «Շոկը և Շերը» ֆիլմը kinopoisk.ru կայքում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]