Շոգենավը եգիպտացորենի դաշտում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շոգենավը եգիպտացորենի դաշտում
ՀեղինակJohn Hartford?
Տեսակգրավոր աշխատություն
Բնօրինակ լեզուանգլերեն
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Հրատարակման տարեթիվ1986

Շոգենավը եգիպտացորենի դաշտում (անգլ.՝ Steamboat in a Cornfield), մանկական նկարազարդ գիրք, հեղինակը ամերիկացի հայտնի երաժիշտ և օդաչու Ջոն Հարտֆորդն է: Անգլերեն հրատարակությունն առաջին անգամ լույս է տեսել 1916 թվականի հոկտեմբերի 14-ին:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրատարակության ենթավերնագրում հեղինակը գրել է. «մանկական գիրք բոլոր տարիքային երեխաների համար»[1]:

Իր գրքում Ջոն Հարտֆորդը պատմում է մի գրավիչ, իրական պատմություն Օհայո գետի հայտնի շոգենավի կյանքում տեղի ունեցած քիչ հայտնի մի դեպքի մասին, որը կատարվել է մոտ 1910 թվականին: Գրքի սյուժեի համաձայն՝ Օհայո գետի հեղեղման պատճառով «Վիրջինիա» շոգենավը (անգլ.՝ The Virginia) մի անգամ հայտնվել է եգիպտացորենի դաշտում: Ջրի հետ քաշվելուց հետո շոգենավը մնում է ափին և հետագայում դառնում տեսարժան վայր, ժողովրդական պատմությունների և փողոցային հին երգերի օբյեկտ:

Գիրքը ներառում է մեծ թվով հին լուսանկարներ և տարբեր քարտեզներ, որպեսզի ընթերցողին հնարավորություն տրվի պատկերացում կազմել շոգենավի տեսքի վերաբերյալ և հնարավորինս հետևել դրա երթուղուն: Գրքի սյուժեն ավարտվում է գրական կոդով, որում հեղինակը նկարագրում է այս անսովոր պատմության հերոսների ճակատագիրը[2]:

Հրատարակություն և գրական նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը հասցեագրված է ընթերցողներին, որոնք հետաքրքրվում են գետերով և ծովագնացությամբ: Տեքստի փոքր ձևաչափը գործին վերաբերող հազվագյուտ փաստեր պարունակող տեքստի հետ միասին կարող է գրավել պատմության պատանի սիրահարներին: Ընդհանուր առմամբ, սա հետաքրքիր անդրադարձ է երկրի պատմության՝ նախկինում չլուսաբանված միջադեպին[1]:

«Շոգենավը եգիպտացորենի դաշտում» գիրքը հրատարակվել է 1986 թվականի «Crown Publishing Group» հրատարակչության կողմից: Ներկայում այն նմուշահավաքների հետաքրքրության առարկա և համացանցային աժուրդում մեկ օրինակի արժեքը կարող է հասնել 30 դոլարի[3]:

1991 թվականի մայիսին Gasoline Alley կոմիքսն օգտագործել է Ջոն Հարտֆորդի «Շոգենավը եգիպտացորենի դաշտում» գրքի հիմնական սյուժետային գիծը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Аудио интервью с Джоном Хартфордом»։ http://wiredforbooks.org։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-25-ին։ Վերցված է 2008-09-30  (անգլ.)
  2. Редакционная рецензия к книге Журнал школьной библиотеки(անգլ.)
  3. Публичная библиотека Бирчарда Библиотечный каталог > Информация (անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]