Իգնոբելյան մրցանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Շնոբելյան մրցանակից)
Jump to navigation Jump to search
Իգնոբելյան մրցանակ
Տեսակ պարոդիա, ironic award և science award
Երկիր Flag of the United States.svg ԱՄՆ
Հիմնադրվել է 1991
Պարգևադրող Annals of Improbable Research
Շնորհվում է արտասովոր և սրամիտ հետազոտությունների համար
Առաջին շնորհում 1991

Իգնոբելյան մրցանակներ (կամ Շնոբելյան, կամ Հականոբելյան) մրցանակներ, շնորհվում են այն «նվաճումների համար, որոնք սկզբում ստիպում են ծիծաղել, իսկ այնուհետև՝ մտածել»:[1]։ Թվով տասը Իգնոբելյան մրցանակները բաշխվում են ամեն տարի հոկտեմբերի սկզբին` այն ժամանակ, երբ հայտարարվում են իսկական Նոբելյան մրցանակակիրների անունները։ Այս մրցանակը հիմնվել է 1991 թվականին Մարկ Աբրահամսի և «Արտակարգ հետազոտությունների տարեգիրք» ամսագրի կողմից և շնորհվում է արտասովոր և սրամիտ հետազոտությունների համար, որպեսզի լայն հանրության ուշադրությունը գրավեն և հետաքրքրություն խթանեն դեպի գիտությունը, բժշկությունը և տեխնոլոգիաները։

Անվանման ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակի անվանումը եկել է անգլ.՝ Ig Nobel Prize անվանումից, որի բառախաղի միջոցով (ignoble - «ամոթալի») ստեղծվել է ծաղրական էֆեկտ։ Ռուսերեն տարբերակում անվանումը նույնպես թարգմանվում է բառախաղի միջոցով՝ Ծաղրային Նոբելյան մրցանակ (ռուս.՝ «Шуточная нобелевская премия»)։ Այն իր հերթին հղում է մեծ քթի (шнобель - большой нос), քանի որ հենց այդ մրցանակն է շնորհվում մրցանակակիրներին և կապված է գիտնականի ծաղրական կերպարի հետ։ Հայերեն ավելի լայն տարածում է ստացել Իգնոբելյան մրցանակ կամ Հականոբելյան տարբերակը։

Մրցանակաբաշխություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամեն տարի Նոբելյան մրցանակի դափնեկիրները՝ մեծ ակնոցներով, արհեստական քթերով և ֆեսերով գալիս են շնորհնելու մրցանակները։ Հարվարդի համալսարանի դահլիճներից մեկում, որտեղ անցկացվում է այս արարողությունը, թռչում են թղթե ինքնաթիռներ։ Մրցանակակիրների ուղերձի ժամանակը սահմանափակված է 60 վայրկյանով, այլապես նրանց կանգնեցնում է մի աղջիկ, որը բարակ ձայնով բացականչում է. «Խնդրում եմ, վերջ տվե՛ք, ձանձրանում եմ»:[2] Մրցանակակիրներին շնորհում են, օրինակ, ֆոլգայից պատրաստված մեդալ կամ չխկչխկացնող ծնոտներ, ինչպես նաև մրցանակի վկայական, որը ստորագրված է երեք Նոբելյան մրցանակակիրների կողմից։

Մրցանակաբաշխությունը հեռարձակվում է ամերիկյան հեռուստալիքներով և ռադիոյով մի քանի լեզվով։ Այն կարելի է նաև դիտել ուղիղ եթերում մրցանակի պաշտոնական կայքում։ Մրցանակաբաշխությունից մի քանի օր անց Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում մրցանակակիրները կարող են դասախոսություն կարդալ՝ բացատրելով իրենց հետազոտությունները և նրանց նշանակությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մ․ Աբրահամս, Իգնոբելյան մրցանակներ, Մոսկվա, АСТ հրատարակչություն, 2006. ISBN 5-17-030356-4
  • Մ․ Աբրահամս, Իգնոբելյան մրցանակներ-2, Մոսկվա, АСТ հրատարակչություն, 2009. ISBN 978-5-17-052229-3