Շին Հյե Սուն (օգոստոսի 31, 1989(1989-08-31), Սեուլ, Հարավային Կորեա), հարավկորեացի դերասանուհի։ Նա իր դեբյուը կատարել է «Դպրոց 2013» հեռուստասերիալով և իր առաջին գլխավոր դերը եղել է «Իմ ոսկե կյանքը» (2017) հեռուստասերիալում[1]։
Շին Հյե Սունի դերասանական կարիերայի առաջնաելույթը եղել է «Դպրոց 2013» հեռուստասերիալում, մի քանի դերերի բարեհաջող լսումներից հետո։ Նա կատարել է նույնանուն աշակերտուհու դերը[2]։
2015 թվականին Հյե Սունը կատարել է ավելի կարևոր դերեր «Իմ ուրվականը» և «Նա գեղեցկուհի էր» դորամաներում։ Չնայած դրան, որ երկու հեռուստասերիալներն էլ եղել են ռոմանտիկ կատակերգություններ, նրա կեպարների ստեղծումը շատ են տարբերվել միմյանցից[3]։
2016 թվականի մարտի 28-ին Շին Հյե Սունը կքել է պայմանագիր YNK Entertainment կազմակերպության հետ[4]։
2016 թվականի ապրիլի 26-ին գործակալությունը հայտարարեց, որ դերասանուհին ընտրվել է որպես AQUTOP կոսմետիկ ապրանքանիշի բացառիկ մոդել։
2016 թվականը բեկումնային էր դերասանուհու կարիերայում։ Նրա դերը Հինգ երեխաներ հեռուստասերիալում, որպես վստահելի և ռոմանտիկ միամիտ աղջկա դերասան Սոն Հունի հետ, բերեց նրան մեծ ճանաչում հանդիսատեսների շրջանում[5]։ Նույն տարում նա նկարահանվել է «Կապույտ ծովի լեգենդը» ռոմանտիկ ֆանտազիա դորամայում[6]։
2017 թվականին կատարել է գլխավոր դեր «Օր» ֆիլմում, որը լավ հաջողություններ ունեցավ վաճառքում
[7][8]։ Ինչպես նաև Հյե Սունը կատարել է բանալի դերերից մեկը դետեկտիվ թրիլլեր «Գաղտնի անտառը» հեռուստասերիալում[9][10]։ Դրանից անմիջապես հետո նա ստացավ գլխավոր դեր «Իմ ոսկե կյանքը» հեռուստասերիալում[11]։