Jump to content

Շինզո Աբեի սպանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շինզո Աբեի սպանություն
Տեսակքաղաքական սպանություն և հրազենով հարձակում
Երկիր Ճապոնիա
Գրոհի վայրՆարա
ՏեղադրանքYamato-Saidaiji Station?[1]
Գրոհի նպատակՇինզո Աբե[2]
Տարեթիվմոտ հուլիսի 8, 2022[3][4]
ԶենքԱտրճանակ[5][6][7][…]
Զոհվածներ1 մարդ (հուլիսի 8, 2022)[8][9]
Ահաբեկիչների քանակ1[10]
 Assassination of Shinzō Abe Վիքիպահեստում

Ճապոնիայի նախկին վարչապետ Շինզո Աբեի սպանություն տեղի է ունեցել 2022 թվականի հուլիսի 8-ին, տեղական ժամանակով (UTC+9), ժամը 11:30-ի սահմաններում։ Քաղաքական գործչի մեջքին երկու անգամ կրակել են ինքնաշեն հրազենից[11], երբ նա Նարա պրեֆեկտուրայի Յամատո-Սայդայջի կայարանի մոտ, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության քարոզարշավի ժամանակ նախընտրական ելույթ էր ունենում կուսակցության թեկնածուի օգտին[12][13][14]։

Կասկածյալ Տեցույա Յամագամին ձերբակալել են դեպքի վայրում։ Ավելի ուշ Շինզո Աբեին բժշկական ուղղաթիռով տեղափոխել են Նարա բժշկական համալսարանի հիվանդանոց։ Շինզո Աբեն ծանր էր վիրավորվել, հիվանդանոց ժամանելու ժամանակ կենդանության նշաններ ցույց չի տվել և գտնվել է կլինիկական մահվան վիճակում։ Ժամը 17։03-ին հայտարարել են, որ Աբեն մահացել է[15]։

Աբեի մահը արժանանացել է միջազգային դատապարտման։ Բազմաթիվ երկրների ղեկավարներ բարձր են գնահատել Աբեի ձեռքբերումները՝ միաժամանակ ցավակցություն են հայտնել նրա մահվան կապակցությամբ[16]։  Նրա սպանությունը Ճապոնիայի նախկին վարչապետի առաջին սպանությունն էր 1936 թվականի փետրվարի 26-ի միջադեպի ժամանակ Սաիտո Մակոտոյի և Տակահաշի Կորեկիոյի սպանությունից հետո, ինչպես նաև G7- ի նախկին առաջնորդի առաջին սպանությունը 1978 թվականին Իտալիայի վարչապետ Ալդո Մորոյի սպանությունից հետո։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 関係者ら動揺、昭恵氏が自宅を出発 安倍晋三・元首相銃撃 (яп.)朝日新聞社, 2022.
  2. 関係者ら動揺、昭恵氏が自宅を出発 安倍晋三・元首相銃撃 (яп.)朝日新聞デジタル, 2022.
  3. 3,0 3,1 安倍元首相 銃で撃たれ心肺停止か 40代の男を逮捕【速報中】 (яп.)NHK, 2022.
  4. 4,0 4,1 北日本新聞 (яп.)
  5. Japanese police say former prime minister shot with pistol, weapon may have been made by shooterRocket News24, 2022.
  6. The man arrested over the shooting of former Japanese PM Shinzo Abe told police he was 'dissatisfied' with Abe: reportBusiness Insider, 2022.
  7. 安倍元首相襲撃 凶器は散弾銃ではなく拳銃か (яп.) // (untranslated)産経新聞, 2022.
  8. 【速報】安倍元首相が死亡 搬送先の病院で確認 奈良市内で演説中に銃で撃たれて // (untranslated)Kansai Telecasting Corporation, 2022.
  9. 【速報】「傷は心臓にまで到達する深さ」搬送先の病院 安倍元総理銃撃 (яп.) // (untranslated)ジャパン・ニュース・ネットワーク, 2022.
  10. 【速報】安倍元首相を銃撃 奈良県在住の男を逮捕 (яп.) // (untranslated)讀賣テレビ放送, 2022.
  11. Kim, Chang-Ran (2022 թ․ հուլիսի 8). «Shinzo Abe shot while making election speech in Japan». Reuters. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 8-ին.
  12. «Man taken into custody after former Japanese PM Abe Shinzo collapses». NHK World. 2022 թ․ հուլիսի 8. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 8-ին.
  13. «Former Japanese PM Abe Shinzo showing no vital signs after apparently being shot». NHK World (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 8-ին.
  14. «Former Japanese PM Shinzo Abe shot dead». CNN. 2022 թ․ հուլիսի 8. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 8-ին.
  15. «安倍氏は午後5時3分に死亡確認» [Mr. Abe confirmed dead at 5:03pm] (ճապոներեն). Kyodo News. 2022 թ․ հուլիսի 8. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 8-ին.
  16. «Reactions to Shinzo Abe shooting». Reuters. 2022 թ․ հուլիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 8-ին.