Jump to content

Շիկակարմիր իրիկնաչղջիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շիկակարմիր իրիկնաչղջիկ
Շիկակարմիր իրիկնաչղջիկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Ձեռնաթևավորներ
Ընտանիք Հարթաքիթ չղջիկներ
Ցեղ Իրիկնաչղջիկներ
Տեսակ Շիկակարմիր
իրիկնաչղջիկ
Լատիներեն անվանում
Nyctalus noctula
(Schreber, 1774)
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 632069
NCBI 51300

Շիկակարմիր իրիկնաթռչնակ (լատին․՝ Nyctalus noctula), շեկ իրիկնաչղջիկ, չղջիկների ենթակարգի հարթաքիթ չղջիկների ընտանիքի կաթնասուն կենդանի։ Հայաստանում հանդիպում է հաստաբուն, լայնատերև ծառերով առատ վայրերում։ Ամռանը թաքնվում է, իսկ ձմռանը քուն է մտնում փչակներում։

Արտաքին կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոշոր չղջիկ է։ Մարմնի երկարությունը 64-81 մմ է, պոչինը՝ 46-54 մմ, նախաբազկինը՝ 51-57 մմ։ Կարճ ու հարթ մազերը մեջքի մասում մուգ շիկակարմիր են, դեպի փորը աստիճանաբար դառնում են բաց գույնի։

Սննդառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է տարբեր միջատներով (թրթուրներ, բզեզներ, ուղղաթևեր, երկթևանիներ և այլն)։ Որսի է դուրս գալիս մթնշաղին։ Ծնում է 1 ձագ։ Հղիության և ձագերին կերակրելու ընթացքում էգերն առանձնանում են արուներից, կազմում ինքնուրույն խմբեր (երբեք չեն առաջացնում մեծ կուտակումներ)։

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շիկակարմիր իրիկնաչղջիկ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շիկակարմիր իրիկնաչղջիկ» հոդվածին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։