Jump to content

Շիբոտնի աստղադիտարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շիբոտնի աստղադիտարան
նորվ.՝ Skibotn Astrophysical Observatory
Տեսակաստղադիտարան
ՍեփականատերԹրյոմսեի համալսարան
Աստղադիտարանի կոդ093
ԵրկիրՆորվեգիա
ՏարածքաշրջանՆյուր-Նորգե
ՎայրՇիբոտն
ԲԾՄ160
Եղանակտարեկան 80 պարզ գիշեր, 20 լուսաչափական
Կայքphys.uit.no/skibotn/astro.html

Շիբոտնի աստղադիտարան,  աստղադիտական կայան Նորվեգիայի Շիբոտն բնակավայրում։ Պատկանում Թրոմսյոյի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետին։ Այն հանդիսանում է աշխարհի ամենահյուսիսային աստղադիտարանը, որը ընդգրկված է Փոքր մոլորակների կենտրոնի կազմում։ Տեղակայված է Բևեռային շրջանից վեր։ Աստղադիտարանի միջոցով հնարավոր է հետևել աստղային երկնքին միայն հոկտեմբերի 1-ից ապրիլի 1-ը։ Բայց նույնիսկ այդ ժամանակաշրջանում աստղադիտումներին երբեմն խոչընդոտում է Բևեռափայլը։ Տարեկան հավաքվում է լուսաչափական որակի 15-20 օր։ Աստղադիտարանի գլխավոր աստղադիտակը 0.5 մետրանոց Րիչի-Կրետեն է, որը հիմնականում կիրառվում է ուսումնական նպատակներով ու սարքավորման թեստավորման համար։ Տվյալ աստղադիտակի վրա կիրառվում են այնպիսի սարքեր, ինչպիսիք են լուսաանկյունային չափիչներ, CCD-ներ և լուսաչափիչներ[1]։

Աստղադիտարանի աշխատանքային հիմնական ուղղություններն են

  • իրար փոխազդող երկվորյակ աստղերի (W UMa) ուսումնասիրությունը,
  • բռնկվող աստղերի ուսումնասիրությունը։

Շիբոտնի աստղադիտարանում նաև տեղակայված է գեոմագնիսական աստղադիտարան, որը հետևում է Հյուսիսային Նորվեգիայում հայտնվող ավրալ գոտուն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Skibotn Observatory. (անգլերեն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]