Շիբաևների դաստակերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շիբաևների դաստակերտ
Տեսակտեսարժան վայր, ճարտարապետական հուշարձան և շենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԿրասնոսելսկի շրջան
ՓողոցՆովայա Բասմաննայա փողոց (23а с1-6)
Բացված1770
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Շիբաևների դաստակերտ (ռուս.՝ Усадьба Шибаевых), դաստակերտ Մոսկվայում։ Հասցեն՝ Նովայա Բասմաննայա փողոց, տուն 22/2, շինություն 1։ Մշակութային ժառանգության դաշնային նշանակության օբյեկտ է (գրանցման համար` 7736925000)[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաստակերտային տունը թվագրվում է XVIII դարի 70-ական թվականներով։ Եռահարկ շենքն ունեցել է կամարակապ առաստաղներ առաջին հարկում, ճակատը զարդարված էր որմնասյուներից կազմված սյունաշարքով, իսկ առաջին հարկը կոպտատաշ քարից էր։ Կա վարկած, որ շենքը կառուցվել է իշխան Իվան Ալեքսեևիչ Բելոսելսկու պատվերով, որը փողոցի այս մասում դաստակերտի սեփականատեր էր։ XVIII դարի վերջին - XIX դարի սկզբին տան սեփականատերը եղել է կոլեգիալ ասեսորի այրի Մարֆա Յակովլևնա Կրոտկովան, որը նաև մերձմոսկովյան Մոլոդի կալվածքի սեփականատերն էր և հայտնի էր բարեգործությամբ[3]։

1870-ական թվականներին դաստակերտը ձեռք է բերել առաջին գիլդիայի վաճառական և նավթարդյունաբերող Սիդոր Մարտինովիչ Շիբաևը։ Նոր սեփականատիրոջ օրոք տունը վերակառուցվել է ճարտարապետ Ալեքսանդր Ստեպանովիչ Կամինսկու նախագծով[4]։ Գլխավոր ճակատը վերադեկորացվել է` կեղծռուսական ոճի դետալների օգտագործումով։ Երկրորդ հարկի պատուհաններին ավելացվել են երեսկալներ, որմնասյուների տեղը զբաղեցրել են կրկնակի կիսասյուները, որոնք զարդարել են նաև տան անկյունները։ Ճակատի ավարտ են դարձել ձևավոր ատտիկոսը և երկու անկյունային աշտարակիկները։ Ճակատի նոր մանրամասները կատարվել են թրծակավից և ներկվել տարբեր գույներով[3]։

Շիբաևի այրու մահից հետո 1899 թվականին տունը ձեռք է բերել պետությունը, և նախկին դաստակերտը դարձել է Բասմանյան հիվանդանոցի բաժանմունք, որը գտնվում է ոչ հեռու (տուն 26)[3]։

Խորհրդային տարիներին շենքն օգտագործվում էր վարչական կարիքների համար։ Ինչ-որ պահի ճակատները կորցրեցին իրենց բազմերանգությունը, սակայն այն վերականգնվեց վերանորոգումից հետո` 2016 թվականին։ Վերակառուցման ընթացքում տան ներսում վերականգնվել է գունային լուծումը, վերականգնվել են բուխարին, մանրահատակի նախշը և դռնատեղերի պատմական ձևերը[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Распоряжение Правительства Москвы № 932-РП от 16.05.2007
  2. «Городская усадьба С.М. Шибаева, XIX в.» (ռուսերեն). Департамент культурного наследия города Москвы. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 27-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Подъяпольская, Мария. «Усадьба Шибаевых» (ռուսերեն). Узнай Москву. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 27-ին.
  4. Закончена реставрация городской усадьбы С. М. Шибаева // Московское наследие. — 2016. — № 3 (45). — С. 78.