Հեբա Շիբանի
Հեբա Շիբանի | |
---|---|
Քաղաքացիություն | Լիբիա |
Մասնագիտություն | լրագրող, լուսանկարիչ և կինեմատոգրաֆ |
Կայք | hebashibani.com |
Հեբա Շիբանի (անգլ.՝ Heba Shibani, ), լիբիացի ժուռնալիստ, զինվորական թղթակից, կինոպրոդյուսեր, կանանց իրավունքների համար մղվող պայքարի ակտիվիստ։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շիբանին աշխատակցել է զանգվածային լրատվության մի շարք միջոցների, այդ թվում՝ «Ռոյթերս» գործակալությանը[1], Libya Al Ahrar TV հեռուստաընկերությանը, Alassema TV, Alnabaa News TV հեռուստաալիքներին[2]։ Alhan Libiyya հեռուստաընկերության համար, որպես պրոդյուսեր, պատրաստել է Lahni ֆիլմաշարը, որն արտացոլում է լիբիական երաժշտության բազմազանությունը[3]։ Պրոդյուսերական իր գործառույթներն իրականացնելով՝ պատրաստել է նաև Լիբիայում կանանց իրավունքների հիմնախնդիրների արծարծմանը նվիրված հեռուստատեսային ծրագրեր ու հաղորդումներ[4]։ Ներկայացրել է այն կանանց վիճակը, ովքեր հարկադրված են իրենց զավակներին վտարել երկրից, քանի որ լիբիական օրենսդրությունը կանանց թույլ չի տալիս Լիբիայի քաղաքացիությունը փոխանցել իրենց երեխաներին[5]։ Ժուռնալիստական իր գործունեության պատճառով Շիբանին ստիպված է եղել 2014 թվականին լքելու Լիբիան[4]։ Նա մեկն է այն տասնինը կին թղթակիցներից, ում էսսեները հրատարակվել են 2019 թվականին լույս տեսած Our Women on the Ground ժողովածուում[6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Columns | Reuters.com». www.reuters.com. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ «Heba Shibani – Arab Women in Films». web.archive.org. 2021 թ․ հոկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ «Lahni | Alhan Libiyya». web.archive.org. 2021 թ․ հոկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ 4,0 4,1 «Our Women on the Ground: Arab Women Reporting from the Arab World - Liverpool Arab Arts Festival». web.archive.org. 2021 թ․ հոկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ «How to be a Female Journalist in The Middle East? | Al Bawaba». web.archive.org. 2021 թ․ հոկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ «Women reporters in war zones: The stories that need to be told | Middle East Eye». web.archive.org. 2021 թ․ հոկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 15-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- British Council Hammamet Conference 2014 Heba Shibani
- Heba Shibani website Արխիվացված 2021-11-23 Wayback Machine
|