Հեբա Շիբանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հեբա Շիբանի
Քաղաքացիություն Լիբիա
Մասնագիտությունլրագրող, լուսանկարիչ և կինեմատոգրաֆ
Կայքhebashibani.com

Հեբա Շիբանի (անգլ.՝ Heba Shibani, ), լիբիացի ժուռնալիստ, զինվորական թղթակից, կինոպրոդյուսեր, կանանց իրավունքների համար մղվող պայքարի ակտիվիստ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շիբանին աշխատակցել է զանգվածային լրատվության մի շարք միջոցների, այդ թվում՝ «Ռոյթերս» գործակալությանը[1], Libya Al Ahrar TV հեռուստաընկերությանը, Alassema TV, Alnabaa News TV հեռուստաալիքներին[2]։ Alhan Libiyya հեռուստաընկերության համար, որպես պրոդյուսեր, պատրաստել է Lahni ֆիլմաշարը, որն արտացոլում է լիբիական երաժշտության բազմազանությունը[3]։ Պրոդյուսերական իր գործառույթներն իրականացնելով՝ պատրաստել է նաև Լիբիայում կանանց իրավունքների հիմնախնդիրների արծարծմանը նվիրված հեռուստատեսային ծրագրեր ու հաղորդումներ[4]։ Ներկայացրել է այն կանանց վիճակը, ովքեր հարկադրված են իրենց զավակներին վտարել երկրից, քանի որ լիբիական օրենսդրությունը կանանց թույլ չի տալիս Լիբիայի քաղաքացիությունը փոխանցել իրենց երեխաներին[5]։ Ժուռնալիստական իր գործունեության պատճառով Շիբանին ստիպված է եղել 2014 թվականին լքելու Լիբիան[4]։ Նա մեկն է այն տասնինը կին թղթակիցներից, ում էսսեները հրատարակվել են 2019 թվականին լույս տեսած Our Women on the Ground ժողովածուում[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Columns | Reuters.com». www.reuters.com. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 15-ին.
  2. «Heba Shibani – Arab Women in Films». web.archive.org. 2021 թ․ հոկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 15-ին.
  3. «Lahni | Alhan Libiyya». web.archive.org. 2021 թ․ հոկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 15-ին.
  4. 4,0 4,1 «Our Women on the Ground: Arab Women Reporting from the Arab World - Liverpool Arab Arts Festival». web.archive.org. 2021 թ․ հոկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 15-ին.
  5. «How to be a Female Journalist in The Middle East? | Al Bawaba». web.archive.org. 2021 թ․ հոկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 15-ին.
  6. «Women reporters in war zones: The stories that need to be told | Middle East Eye». web.archive.org. 2021 թ․ հոկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]