Շերլոկ Հոլմսի և բժիշկ Վաթսոնի հուշարձան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox architecture.png
Շերլոկ Հոլմսի և բժիշկ Վաթսոնի հուշարձան
Կոորդինատներ55°45′1.8″ հս․ լ. 37°34′34.7″ ավ. ե. / 55.750500° հս․. լ. 37.576306° ավ. ե. / 55.750500; 37.576306Կոորդինատներ: 55°45′1.8″ հս․ լ. 37°34′34.7″ ավ. ե. / 55.750500° հս․. լ. 37.576306° ավ. ե. / 55.750500; 37.576306

Շերլոկ Հոլմսի և բժիշկ Վաթսոնի հուշարձան (ռուս.՝ Памятник Шерлоку Холмсу и доктору Ватсону), տեղադրվել է 2007 թվականի ապրիլի 27-ին Մոսկվայում, Մեծ Բրիտանիայի հյուպատոսարանի մոտ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուր Կոնան Դոյլի ստեղծագործության հերոսների` հետախույզ Շերլոկ Հոլմսի և բժիշկ Ջոն Վաթսոնի հուշարձանը բացվել է մեծագույն հետախույզի արկացների մասին պատմվածքի` «Ալ կարմիր գույներով էտյուդը» լույս տեսնման 120-րդ ամյակի կապակցությամբ: Հուշարձանի հեղինակը քանդակագործ Անդրեյ Օրլովն է, ով հերոսների կերպարները ստեղծել է հիմնվելով Շերլոկ Հոլմսի արկածների առաջին նկարազարդող Սիդնի Պեջետի աշախատանքների վրա: Սակայն հերոսների կերպարներում հեշտությամբ կարելի է տեսնել Վասիլի Լիվանովի և Վիտալի Սոլոմինի գծերը, ովքեր մարմնավորել են այդ կերպարներին խորհրդային հեռուստասերիալում:

Բրոնզից կերտած քանդակները Շերլոկ Հոլմսին պատկերում են կանգնած, աջ ձեռքին ծխամորճ, իսկ ձախ ձեռքը պահած մեջքի հետևում: Ջոն Վաթսոնը պատկերված է նստած նստարանին, ձեռքին մատիտ և գրառումների գրքույկ: Նստարանին տեղ է պահված նրանց համար, ովքեր կցանկանան լուսանկարվել հայտնի հերոսների հետ: Այն միակ հուշարձանն է, որտեղ Հոլմսը և Վաթսոնը պատկերված են միասին: Վասիլի Լիվանովը կատակել է, որ եթե ինչ-որ մեկը նստի Վասթսոնի կողքին և ձեռքը դնի գրքույկի վրա, նրա խնդիրներից շատերը կլուծվեն, բայց եթե դիպչեն Հոլմսի ծխամորճին, ապա կարող ես հայտնվել քրեական պատմության մեջ:

Հուշարձանը հանդիսավոր կերպով բացվել է 2007 թվականի ապրիլի 24-ին: Բացման արարողությանը ներկա էին գտնվել Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վասիլի Լիվանովը և Ռուսաստանի Դաշնությունում Մեծ Բրիտանիայի դեսպան Էնթոնի Բրենտոնը: Հուշարձանը ստեղծվել է «Քանդակագործական կոմպոզիցիաներ» նախագծի շրջանակներում[1][2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]