Շերեփաձուկ (պատմվածք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շերեփաձուկ
ռուս.՝ Налим
«Խայտաբղետ պատմվածքներ» ժողովածուի կազմը, 1884 թվական
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
Ձևպատմվածք
ՀեղինակԱնտոն Չեխով
Երկիր Ռուսական կայսրություն
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1885
Հրատարակվել էհուլիսի 1 (13), 1885
ԹարգմանիչԷդուարդ Խոճիկ

«Շերեփաձուկ» (ռուս.՝ «Налим»), ռուս գրող Անտոն Չեխովի պատմվածքը, որ գրվել է 1885 թվականին։ Տպագրվել է 1885 թվականի հուլիսի 1-ին «Պետերբուրգյան թերթի» («Петербургская газета») № 177-ում Ա. Չեխոնտե ստորագրությամբ։

Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ա. Չեխովի «Շերեփաձուկ» պատմվածքը գրվել է 1885 թվականին, տպագրվել նույն թվականի հուլիսի 1-ին «Պետերբուրգյան թերթի» («Петербургская газета») № 177-ում Ա. Չեխոնտե ստորագրությամբ։ 1886 թվականին պատմվածքը հրատարակվել է «Խայտաբղետ պատմվածքներ» ժողովածուի կազմում, ներառվել է գրողի աշխատությունների ժողովածուում, որը կազմել է Ա. Մարքսը։

Չեխովի կենդանության օրոք պատմվածքը թարգմանվել է լեհերեն և սերբախորվաթերեն։

Հայերեն թարգմանության հեղինակը Էդուարդ Խոճիկն է[1]։

Գրության պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրողի եղբայրը՝ Միխայիլ Պավլովիչ Չեխովը, հիշում է, որ պատմվածքի գրության հանգամանքները կապված են իրական դեպքերի հետ. «Ես հիասքանչ հիշում եմ, թե ինչպես Բաբկինում հյուսները լողարան սարքում և թե ինչպես աշխատանքի ժամանակ թափվեցին ջրի մեջ՝ շերեփաձուկ որսալու»[2]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատ Ն. Լադոժսկին գնահատել է պատմվածքը և 1886 թվականին գրել է. «Երեխաները» պատմվածքը և մյուս պատմվածքը՝ «Շերեփաձուկը», որտեղ նկարագրված է շերեփաձկան որսի տեսարանը, շատ լավն են»[3]։

Չեխովի ժամանակակից ուսումնասիրողները նշել են, որ «Շերեփաձուկ» պատմվածքում բավականին ծիծաղելի, հեգնական տարրեր կան։ Գրականագետ Ա. Դերմանը պատմվածքը դասել է «վիրտուոզ հումորեսկների» շարքին[4]։ Պատմվածքի յուրաքանչյուր հերոսի արտաքինը, ուսումնասիրողների կարծիքով, չեխովյան ավանդական ձևով հեգնական են, իսկ յուրաքանչյուր կերպար «բացահայտվում է բնութագրական հեգնական դետալով, նրանց դիմանկարները ստեղծված են ծիծաղելի-հեգնական առումով»։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գերասիմ, հյուսն, «բարձրահասակ, նիհար գյուղացի, շիկակարմիր, գանգրահեր գլխով և մազերը ներկած դեմքով»։
  • Լյուբիմ, հյուսն, «երիտասարդ, սապատավոր գյուղացի՝ եռանկյունի դեմքով և նեղ, չինական աչքերով»։
  • Եֆիմ, հովիվ, «զառամյալ ծերունի՝ մեկ աչքով և ծռված բերանով։
  • Վասիլի, «ճարպիկ ու համարձակ»։
  • Անդրեյ Անդրեիչ, տեր։
  • Շերեփաձուկ։

Դիպաշար[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուկրինիքսներ. «Շերեփաձուկ» պատմվածքի նկարազարդում, 1941

Պատմվածքի իրադարձությունները տեղի են ունենում ամառային առավոտը, կառուցվող լողարանի մոտ։ Ջրի մեջ արդեն երկար ժամանակ կանգնած էին հյուսներ Գերասիմը և Լյուբիմը։ Նրանք փորձում են ջրից հանել շերեփաձկանը, որը թաքնվել էր կոճղի տակ։ Անցնում է որոշ ժամանակ։ Ձկանը հանելու փորձերն անհաջող են լինում։ Նրանց է միանում հովիվ Եֆիմը, որը հանուն շերեփաձուկ որսալու թողնում է հոտը։ Սակայն ոչինչ չի օգնում։ Հայտնված տերը՝ Անդրեյ Անդրեիչը, իմանում է, թե բանն ինչ է և օգնության է կանչում կառապան Վասիլիին։ Վասիլին հայտնվում է և մտնում ջուրը։ Այժմ շերեփաձկանը փնտրում էին չորսով։ Անդրեյ Անդրեիչը չի դիմանում, և ինքը ևս ջուրն է մտնում։ Սակայն նրա խառնվելն էլ չի օգնում։ Այդ ժամանակ Գերասիմը կացին է բերում, Լյուբիմը ներքևից կտրում է կոճղը։ Անդրեյ Անդրեիչը քաշում, հանում է շերեփաձկանը։ Բոլորը գոհ էին և գնահատում են ձկան քաշը։ Բայց այդ պահին հանկարծ շերեփաձուկը անսպասելի շարժում է պոչը, դուրս պրծնում և լողում։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

1937 թվականին «Բելգոսկինո» կինոստուդիան Չեխովի «Շերեփաձուկ» պատմվածքի հիմա վրա նկարահանել է ֆիլմ, ռեժիսոր՝ Սերգեյ Սպլոշնով[5]։

1953 թվականին Մոսկվայի Մ. Գորկու անվան կինոստուդիան Չեխովի «Շերեփաձուկ», «Ձկնային գործ», «Տաքարյուն մարդու գրառումներից» պատմվածքների հիմա վրա նկարահանել է «Շերեփաձուկ» գեղարվեստական կարճամետրաժ ստերեոսկոպիկ (ծավալագիտակային) ֆիլմը։ Սցենարի հեղինակը և բեմադրող ռեսժիսորը Ա. Զոլոտնիցկին է, դերասաններ՝ Ա. Պոպով (Գերասիմ), Վլադիմիր Բորիսկին (Լյուբիմ), Գեորգի Միլյար (Եֆիմ), Նիկոլայ Չիստյակով (տեր), Իվան Ռիժով (Վասիլի), Տ. Սուրոդինա (Նադենկա), Սերգեյ Մարտինսոն (Նիկոլյա), Մարինա Գավրիլկո, Իվան Պելտցեր, Ա. Յուրև, Նիկոլայ Գորլով, Պյոտր Ռեպնին[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Չեխով, Անտոն Պավլովիչ; Եսայան, Դորա Գարեգինի; Մկրտչյան, Լևոն (1987). Թոռունյան, Է Բ (ed.). Ընտիր երկեր =: Избранные произведения: Рассказы, повести, пьесы: Պատմվածքներ, վիպակներ, պիեսներ. Ռուս դասականների գրադարան. Երևան: Սովետական գրող.
  2. М. П. Чехов. Антон Чехов и его сюжеты, М., 1923, стр. 33
  3. Ст. «Обещающее дарование» «С.-Петербургские ведомости», 1886, № 167, 20 июня
  4. Дерман А. О мастерстве Чехова. М., 1959. −207 с.
  5. Герои Чехова на экране
  6. ««Налим» (1953)». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 10-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Чехов А. П. Налим// Чехов А. П. Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т. / АН СССР. Ин-т мировой лит. им. А. М. Горького. — М.: Наука, 1974—1982.
  • Дерман А. О мастерстве Чехова. М., 1959. −207 с.
  • Нигматуллина Л. М. Роль иронической детали в рассказах А. П. Чехова («За яблочки», «Хамелион», «Налим») // Научно-методический электронный журнал «Концепт». — 2014. — Т. 20. — С. 2736—2740.
  • Voir Dictionnaire Tchekhov, page 164, Françoise Darnal-Lesné, Édition L’Harmattan, 2010, ISBN 978 2 296 11343 5.
  • La Lotte, traduit par Édouard Parayre, éditions Gallimard, Bibliothèque de la Pléiade, 1967, ISBN 978 2 07 0105 49 6.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]