Էդուարդ Խոճիկը ծնվել է Թիֆլիսում։ 1921 թվականին ավարտել է Ներսիսյան դպրոցը (1921), սովորել Մոսկվայի հայկական թատերական ստուդիայում (1923 - 1926)։ Խմբագրել է «Զուռնա» (1924), «Կարմիր մոծակ» (1926 - 1927) երգիծական հանդեսները։ 1954 - 1961 թվականներին աշխատել է «Ոզնի» հանդեսում։ Բեմադրվել են նրա «Սերը ջրհորի ափին» (հրատարակված՝ 1928), «Մանկավարժական խորհուրդ», «Ազատություն» կատակերգությունները, ռուսերենից փոխադրած «Պապի կճուճը», «Տոմս մինչև Կիրովական» (հրատարակված՝ 1946) վոդևիլները։ Լույս է տեսել Խոճիկի «Տեր Բարսեղ. առակների և եղելությունների ժողովածու»-ն (1930)[2][3][4]։
Նկարահանվել է 1928 թվականին Հայֆիլմ կինոստուդիայի նկարահանած Տասնվեցերորդը համր գեղարվեստական ֆիլմում։
Հեքիաթներ, պատմվածքներ, ոտանավորներ։ Մանկապարտեզների համար։ 2-րդ հրատ. /Կազմ.՝ Փ. Մ. Պողոսյան.- Երևան։ Լույս, 1967.- 240 էջ.- Բովանդ-ից՝ Որոշ ստեղծագործություններ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 69)։