Շեկերե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շեկերե
ՈրակավորումՀարվածային գործիքներ
Մարակաս

Շեկերե (Ṣẹ̀kẹ̀rẹ̀)[1], արևմտաաֆրիկյան հարվածային գործիք, իդիոֆոն։ Օգտագործվում է նաև Կարիբյան կղզիների երաժշտական մեղեդիների մեջ։ Գործիքի կմախքը պատրաստվում է չոր շշադդմից, իսկ ժամանակակից արտադրողները պատրաստում են այն նաև ապակուց և պլաստիկ զանգվածից։ Գործիքի ձայնը կախված է դդմի ձևից։ Դդումը երկար չորացնում են, հետո հեռացնում են սերմերը և միջուկը։ Դրսից գործիքը շրջահյուսված է ուլունքներով և սերմերով, որոնք առանձնահատուկ ձայն են ավելացնում։

Գործիքը հայտնի է արևմտաաֆրիկյան ու լատինաամերիկյան ժողովրդական ավանդույթների մեջ, նաև մի քանի հայտնի այլ երաժշտական ոճերում։ Շեկերեն կարելի է տարբեր ձևերով նվագել՝ խփելով, թափահարելով, պտտեցնելով։ Դրա երաժշտական ունակությունները ավելի շատ են, քան նմանատիպ մարակասներինը։

Բազմազանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբողջ Աֆրիկա մայրցամաքում գոյույթյուն ունեն նմանատիպ գործիքներ, օրինակ՝ աքսաթսե, լիլոլոն, ջաբարան (Գվինեա), ուշական, չեքերե և սաա սաա (Լիբերիա

Կուբայում չեքերեն (chekeré), որը հայտնի է նաև որպես ագյու, մեծ դդում է (մոտ 50 սմ երկարությամբ) և գրեթե լրիվ շրջահյուսված է ցանցով, որին ամրացված են գունավոր ուլունքներ։ Լայն օգտագործվում է աֆրոկուբայական երաժշտության մեջ։ Առաջացնում է տարբեր ձայներ և էֆեկտներ․ երաժշտական առումով այն ավելի ճկուն է, քան մարակասները[2][3]։

Բրազիլիայում այդ աֆրիկյան դդումից ստեղծված չխչխկանը կոչվում է «xequerê»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Samuel Ajayi Crowther (1852), «Ṣẹ́kẹrẹ», A vocabulary of the Yoruba language, էջ 264
  2. Orovio, Helio 2004. Cuban music from A to Z. p52
  3. Ortiz, Fernando 1952. Los instrumentos de la música Afrocubana. 5 volumes, La Habana, vol 2, p. 124.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]