Շաքերչուրեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շաքերպուրի

Շաքերչուրեկ ( ադրբ.՝ şəkərçörəyi, şəkər՝ շաքար, çörəyi՝ հաց), ադրբեջանական[1] և հայկական[2] արևելյան քաղցրավենիք՝ շրջանաձև և ուռուցիք թխվացքաբլիթների տեսքով, որոնց մակերեսին կան ճաքեր։ Ունի սպիտակ գույն։ Վերջում ավելացնում են շաքարի փոշի։ Խոնավությունը 5% է[3]։

Հայաստանում շաքերչուրեկին անվանում են «շաքարած»։ Շաքերչուրեկը ԽՍՀՄ-ում պատրաստում էին արդյունաբերական տարբերակով։ Ապրանքի անվանումը հիշատակվել է ԳՈՍՏ Ռ 50228-92-ում[4]։

Շաքերի այլ տեսակներ՝

  • Շաքերբուրի, կիսալուսնի տեսքով։
  • Շաքերլուկում, հացի կտորների տեսքով։
  • Շաքերբուրա (նշով՝ բադամբուրա), թխվածքաբլիթներ՝ լցոնված ընկույզով, շաքարով և հիլով[1]։

Պատրաստման եղանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հալած կարագը (4-ից 5 °C ջերմաստիճանով) հունցում են 15-ից 20 րոպե մինչև էլաստիկ դառնալը։ Փոքր չափաբաժիններով ավելացնում են ձվեր, վանիլին, շաքարի փոշի, ալյուր և հունցում են խմորը 5-ից 10 րոպե։ Խմորի ջերմաստիճանը պետք է լինի 10-ից 12 °C։ 75 գրամ խմորից ձևավորում են գնդիկներ և թխում 25-ից 30 րոպե 180-ից 200 °C ջերմաստիճանում։ Պատրաստի թխվածքաբլիթների վրա ավելացնում են շաքարի փոշի[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Бунятов, Малеев, 1982
  2. Пирузян, 1983
  3. 3,0 3,1 Приготовление мучных кондитерских изделий, 1965
  4. ГОСТ Р 50228-92. Восточные сладости мучные. Общие технические условия

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кенгис Р. П. Шакер чурек. Шакер лукум. Шакер пури // Кулинария / Гл. ред. М.О. Лифшиц. — М.: Госторгиздат, 1955. — С. 769—770. — 960 с.
  • Шакер бура. Шакер чурек (с. 152—154). Шакер-пури (с. 159—160). Шакер-лукум (с. 173) // Азербайджанская кулинария / Сост. К.Г. Бунятов, Н.М. Малеев. — Баку: Азернешр, 1982. — 182 с.
  • Сдобные хлебцы (шакарац). Шакар-лохум // Армянская кулинария / Отв. ред. А.С. Пирузян. — Ер.: Айастан, 1983. — С. 167—168. — 272 с.
  • Могильный М. П. Шакер-лукум, шакер-пури, шакер-чурек, шакер-чурек сдобный (с. 74—77). Бадам-бура (шакер-бура, с. 43—44) // Восточные сладости. — М.: ДеЛи принт, 2002. — 148 с.