Շարոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շարոց
Գառնիի շարոց
հայկական
Տեսակաղանդեր
Առաջացման երկիր Հայաստան
Բաղադրամասեր
Հիմնականխաղողի դոշաբ, ընկույզ
Հնարավորդարչին, մեխակ, հիլ
Նույնական ուտեստներչուրչխելա
 Sujukh Վիքիպահեստում

Շարոց կամ քաղցր շուջուխ, ընկույզի միջուկով, ալրով, դոնդողանման թանձր զանգվածով պատած, թելին շարած չորացրած ընկույզի շարով, համեմունքներով, փափուկ և քաղցր հայկական աղանդեր[1]։ Ավանդական «շարոց» անվանումն ավելի ու ավելի քիչ է հանդիպում[2]։ Հայաստանում ավելի ու ավելի հաճախ այն անվանում են շուջուխ[3]։ Շարոցը հայկական ամանորյա սեղանի պարտադիր մասն է։

Պատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շարոցը պատրաստում են խաղողի դոշաբից, ալյուրից, ջրից, շաքարավազից, ընկույզից և համեմունքներից։ Ընկույզները մաքրում, կիսում, և շարում են թելի վրա։ Խառնուրդը եփում են թույլ կրակի վրա՝ անընդհատ խառնելով։ Դոնդողանման զանգվածի առաջացումից հետո մեջը մի քանի անգամ թաթախում են ընկույզների կապոցները, կրկնում են մի քանի անգամ և կախելով չորացնում են 10-12 օրվա ընթացքում[4]։

Շարոցի համի վրա ազդողը պատրաստման առանձնահատկությունն է՝ խաղողի քաղցուի մշակումը բենտոնիտով, հնեցումն ու քամումը[5]։ Ավանդական բաղադրատոմսում թարմ խաղողի քաղցուն քամում են շորով և բենտոնիտի փոխարեն մշակում հողով, որպեսզի չեզոքացնեն թթուները[6]։ Շարոցարոցն ավելի փափուկ է, քան չուրխելա։ Բացի այդ, շարոցում օգտագործումն է դարչին, մեխակ, հիլ համեմունքների խառնուրդը[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արդի հայերենի բացատրական բառարան, Էդուարդ Բագրատի Աղայան - շարոց». www.nayiri.com. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 28-ին.
  2. Саркисян С. Вкусное путешествие по Армении. — М.: ИД «Флюид», FreeFly, 2016. — 320 с. — С.256. — ISBN 978-5-9906627-8-0
  3. Сюзанна, Саркисян (2016). «Вкусное путешествие по Армении» (ռուսերեն). Fluid FreeFly. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 28-ին.
  4. «Ինչպես պատրաստել սուջուխ». shabat.am. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 28-ին.
  5. 5,0 5,1 «ШАРОЦ». rus-food-recipes.ru. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 28-ին.
  6. «Рецепт: Шароц на RussianFood.com». www.russianfood.com. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 28-ին.
Ընթերցե՛ք «շարոց» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։