Շարոն Էնն Լիլ (անգլ.՝ Sharon Ann Leal.հոկտեմբերի 17, 1972(1972-10-17), Թուսոն, Արիզոնա, ԱՄՆ), ամերիկացիդերասանուհի և երգչուհի[1]։ Լայն ճանաչում ու համբավ է ձեռք բերել հատկապես Dreamgirls / Երազանքի աղջիկներ (ֆիլմ), This Christmas / Այս Սուրբ ծնունդը, Why Did I Get Married: / Ինչու ես ամուսնացա, Why Did I Get Married Too?/, Ինչու՞ ես նույնպես ամուսնացա ֆիլմերում և Legacy / Ժառանգություն, Guiding Light / Ուղղորդող լույս և Boston Public / Բոստոնյան հանրայինը հեռուստատեսային սերիալներում իր տպավորիչ դերակատարումների շնորհիվ։ 2014 թվականին նա մարմնավորել է Addicted ֆիլմի գլխավոր հերոսուհուն՝ հաջողակ մի կնոջ, ով պայքարում է իր սեռական կախվածությունը հաղթահարելու համար[2]։
Լիլի մայրը ֆիլիպինուհի է, հայրը՝ աֆրոամերիկացի ոստիկան, ով դստեր ծնվելուց առաջ բաժանվել է կնոջից[3][4]։ Մոր երկրորդ ամուսինը՝ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի սերժանտ Ջես Լիլը որդեգրել է Շարոնին[5][6]։