Շարժվող մատը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շարժվող մատը
The Moving Finger
ՀեղինակԱգաթա Քրիստի
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրքրեական վեպ
Բնօրինակ լեզուանգլերեն
Լեզուանգլերեն
Կերպար(ներ)Միսս Մարփլ
Ստեղծման տարեթիվ1942
ՆախորդՀինգ խոզուկները
ՀաջորդTowards Zero?
ԵրկիրFlag of the United States (1912-1959).svg ԱՄՆ
ՀրատարակիչDodd, Mead and Company
Հրատարակման տարեթիվ1942

Շարժվող մատը (անգլ.՝ The Moving Finger), դետեկտիվ ժանրի վեպ, որը գրել է բրիտանացի գրող Ագաթա Քրիստին։ Այն Միացյալ Նահանգներում առաջին անգամ հրատարակվել է 1942 թվականի հուլիսին «Dodd, Mead and Company» հրատարակչության կողմից, իսկ Մեծ Բրիտանիայում՝ «Collins Crime Club» հրատարակչության կողմից 1943 թվականի հունիսին[1][2]։ Միացյալ Նահանգներում գործող հրատարակչությունը գիրքը վաճառել է 2 դոլարով, իսկ Մեծ Բրիտանիայի հրատարակչությունը՝ 7 շիլինգով և 6 փենսով[1]։

Քույր և եղբայր Բուրտոնները ժամանում են մի փոքրիկ գյուղ և շուտով անանուն նամակ են ստանում, որը մեղադրում էր վերջիններիս սիրեցյալներ, այլ ոչ թե ընտանիքի անդամներ լինելու մեջ։ Նրանք միակը չեն գյուղում, որ այդպիսի նողկալի նամակներ են ստանում։ Նշանավոր բնակիչներից մեկին գտնում են մահացած՝ մի այդպիսի նամակ կողքին։ Վեպում հանդես է գալիս ծեր խուզարկու միսս Մարփլը համեմատաբար փոքր դերով՝ մի փոքրիկ ծեր տիկին, ով այդքան էլ էական դեր չի կատարում։ Նա հայտնվում է գրքի վերջին հատվածում այն բանից հետո, երբ ոստիկանությունը չի կարողանում բացահայտել մարդասպանին։

Վեպը բավականին լավ արձագանք է ստացել։ Մի գրաքննադատ նշել է, որ միսս Մարփլը սպանողին գտնելու վերջին հետազոտությունն է կատարում։ Մեկ այլ գրաքննադատ նշել է, որ սա հազվադեպ դեպք է, որ Քրիստին կարճ հաղորդագրություն է փոխանցում։ Երիտասարդ հեղինակը արժանացել է և՛ գովասանքի, և՛ խիստ քննադատության։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջերրի և Ջոաննա Բուտոնները՝ քույր ու եղբայր Լոնդոնից, բնակություն են հաստատում միսս Բարտենի տանը, որը գտնվում է մի խաղաղ քաղաքում՝ Լիմսթոք անվամբ։ Նրանք տեղափոխվում են այն բանից հետո, երբ վերականգնվում են Ջերրի՝ ինքնաթիռի վթարից ստացած վնասվածքները։ Տեղափոխվելուց և իրենց հարևանների հետ ծանոթանալուց անմիջապես հետո նրանք անանուն նամակ են ստանում, որը կեղծ մեղադրանք էր առաջադրում նրանց, իբր թե վերջիններս սիրեցյալներ են, այլ ոչ թե ընտանիքի անդամներ։ Բուրտոնները բացահայտում են, որ այդպսի նողկալի նամակներ ստացել են շատերը քաղաքում։ Բացի նամակներից, որոնք կեղծ մեղադրանքներ էին պարունակում, շատերը քաղաքում վշտացած են և վախենում են, որ շուտով ինչ-որ վատ բան կպատահի։ Միսս Սիմինգտոնը՝ տեղի փաստաբանի կինը, գտնվում է մահացած նամակը ստանալուց հետո, որի մեջ գրված էր, որ իր ամուսինը՝ պարոն Դիք Սիմինգտոնը իրենց երկրորդ երեխայի հայրը չէ։ Նրա մարմնի կողքին գտել են նամակը, մի բաժակ, որը թույն էր պարունակում և թղթի մի կտոր, որի վրա գրված էր՝ «ես այլևս այսպես չեմ կարող»։ Մինչ հետաքննությունը պարզեց, որ նրա մահը ինքնասպանություն էր, ոստիկանությունը սկսեց իր աշխատանքները՝ անանուն նամակների հեղինակին գտնելու համար։ Նրա դուստրը՝ Մեգան Հանթերը, որը մի վտանգավոր, անճաշակ հագնված 20 տարեկան աղջիկ էր, իր մոր մահից հետո որոշ ժամանակով տեղափոխվում է Բուրտոնների տուն։

Բուրտոնների սպասուհին՝ Փարթրիջը զանգ է ստանում Սիմինգտոնների աղախնից՝ Ագնեսից, որը կորցրել էր ինքն իրեն և խորհուրդ էր հայցում։ Ագնեսը չի ներկայանում ժամադրմանը։ Նրան չեն գտնում նույնիսկ Սիմինգտոնների տանը, երբ Ջերրին երեկոյան զանգում է Սիմինգտոնների տուն՝ խնդրելով խոսափողը փոխանցել Ագնեսին։ Հաջորդ օրը Մեգան Հանթերը գտնում է նրա մարմինը ներքևի հարկի բուֆետում։ Շոտլանդիայից հատուկ քննիչ է ժամանում՝ հետազոտելու սպանությունը։ Նա գալիս է այն եզրակացությանը, որ նամակ գրող մարդասպանը միջին տարիքի կին է, որը Լիմսթոքի նշանավոր քաղաքացիներից է։ Մարդասպանին գտնելու ընթացքը շատ դանդաղ է գնում, մինչ երեցի կինը հրավիրում է իր սեփական փորձագետին՝ միսս Մարփլին։ Ջերրին մի շարք փաստարկներ է հայտնում նրան իր հետազոտություններից, ինչպես նաև պատմում է իր ենթադրությունների մասին, թե ինչու է Ագնեսը սպանվել։ Էլզի Հոլանդը՝ Սիմինգտոնների տղաների տնային դաստիարակչուհին, նամակ է ստանում։ Ոստիկանությունը գնացել է բժշկի քրոջ՝ Էմի Գրիֆիտի հետքերով և ձերբակալել վերջինիս, քանի որ բոլոր նամակները նրա ձեռագրով էին։

Ջերրին ուղևորվում է Լոնդոն՝ տեսնելու իր բժշկին՝ իր հետ միասին վերցնելով նաև Մեգանին։ Նա Մեգանին տանում է Ջոաննայի դերձակուհու մոտ՝ նրան ամբողջովին կերպարանափոխելու։ Ջերրին գիտակցում է, որ սիրահարվել է Մեգանին։ Երբ նրանք վերադառնում են Լիմսթոք, Ջերրին ամուսնության առաջարկ է անում Մեգանին, բայց վերջինս մերժում է նրան։ Ջերրին խնդրում է պարոն Սիմինգտոնի թույլտվությունը՝ Մեգանին սիրահատելու համար։ Միսս Մարփլը խորհուրդ է տալիս Ջերրին Մեգանին մեկ օր հանգիստ թողնել, որպեսզի լավ մտածի։ Մեգանը շանտաժ է անում իր խորթ հորը՝ ցույց տալով նամակը, որը ապացուցում է իր խորթ հոր մեղավորությունը իր մոր սպանության մեջ։ Պարոն Սիմինգտոնը բավականին մեծ քանակությամբ գումար է տալիս նրան՝ այդպես էլ մինչև վերջ պնդելով իր անմեղությունը։ Ուշ գիշեր Մեգանին քնաբեր տալուց հետո, նա փորձում է սպանել Մեգանին՝ նրա գլուխը դնելով ջեռոցին։ Ջերրին և ոստիկանությունը, հետևելով միսս Մարփլի խորհրդին, դեռևս որևէ բան չեն ձեռնարկում։ Ջերրին ստիպում է Մեգանին և Սիմինգտոնին խոստովանել ամեն ինչ։ Ոստիկանությունը ձերբակալում է նրան՝ Ագնեսին և նրա կնոջը սպանելու համար։

Միսս Մարփլը պատճառաբանում է, որ նամակները ավելի շուտ կնոջ կողմից չէին գրված, քանի որ դրանք հստակ ապացույցներ չեն պարունակում։ Մեկը շահ էր ստացել միսս Սիմինգտոնի մահից և այդ մեկը նրա ամուսինն էր։ Նա սիրահարված է գեղեցկուհի Էլզի Հոլանդին և ցանկանում է, որ նա և իր տղաները գան նրա հետ ապրելու։ Ծրագրելով իր կնոջ մահը, նա գրել է բոլոր նամակները՝ հաշվի առնելով իր մեծ փորձը։ Միակ նամակը, որ Սիմինգտոնը չի գրել, Էլզիին ուղղված նամակն էր։ Էմի Գրիֆիտն էր գրել այդ մեկը, որը տարիներով սիրահարված էր Սիմինգտոնին։ Իմանալով, որ դժվար կլինի ապացուցել իր մեղավորությունը, միսս Մարփլը մի ծրագիր է նախապատրաստում՝ համոզելով Մեգանին նրան տալ հատուկ ցուցումներ, որպեսզի նա էլ հետո փորձի սպանել նրան։

Հետազտության հաջողակ ավարտից հետո Մեգանը գիտակցում է, որ սիրում է Ջերրին։ Ջերրին գնում է միսս Բարտոնի տունը իրենց համատեղ ապրուստի համար։ Նրա քույրը՝ Ջոանան ամուսնանում է տեղի բժշկի հետ և ապրում է Լիմսթոքում։ Միևնույն ժամանակ Էմիլի Բարտոնը և Էմի Գրիֆիտը միասին մեկնում են ծովային ճանապարհորդության։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «The Classic Years: 1940 – 1944»։ American Tribute to Agatha Christie։ May 2007։ Վերցված է 18 August 2015 
  2. Peers, Chris, Spurrier, Ralph, Sturgeon, Jamie (March 1999)։ Collins Crime Club – A checklist of First Editions (Second ed.)։ Dragonby Press։ էջ 15