Շատոնյոֆի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շատոնյոֆի ամրոց
Տեսակդղյակ և շատո
Երկիր Ֆրանսիա[1]
ՏեղագրությունChâteauneuf?[1]
Ճարտարապետական ոճռոմանական ճարտարապետություն
Ժառանգության կարգավիճակդասակարգված պատմական հուշարձան[1]
Քարտեզ
Քարտեզ

Շատոնյոֆի ամրոց (ֆր.՝  Château de Châteauneuf), ամրոց Շատոնյոֆ կոմունայում, Կոտ դ'Օր դեպարտամենտ[2], Ֆրանսիա։ Գտնվում է Դիժոնից 43 կմ հեռավորության վրա։ Կառուցվել է 11-րդ դարում, իսկ 15-րդ դարում՝ վերակառուցվել։ Խոշոր քարե շինություն է, 75 մետր երկարությամբ և 35 մետր լայնությամբ։ Ամրոցը տեղակայված է Բուրգունդյան ջրանցքի հովտում, քարե ելուստի վրա, որը հարակից մակերեսից բարձր է 475 մ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցը կառուցել է 1132 թվականին Ժան դե Շոդենայը իր որդու` Ժանի համար, որը 1175 թվականին դարձավ ամրոցի սեփականատերը և կրեց Ժան I դե Շատոնյոֆ անունը։ Բախվելով Հարյուրամյա պատերազմի սպառնալիքներին, 14-րդ դարում Շատոնյոֆի ավատատերերը կառուցեցին ավելի հզոր ամրոցներ։ Ինը սերունդ հետո, 1456 թվականին Շատոնյոֆի իշխանությունը ավարտվեց ողբերգությամբ, երբ վերջին ժառանգ Կատերինա դե Շատոնյոֆը այրվեց՝ իր երկրորդ ամուսնուն թունավորելու համար։

1457 թվականին, Ֆիլիպ III Բարին՝ Բուրգունդիայի դուքսը, առաջարկեց ամրոցն իր խորհրդական Ֆիլիպ Պոտին, որը «Ոսկե գեղմի շքանշան»-ի ասպետ էր։ Հետագայում նա վերակառուցեց ամրոցը, դարձնելով ավելի հարմարավետ, Բուրգունդիայի Դքսության ավանդույթներին համապատասխան։ Մատուռը և բնակելի շինությունները, որոնք թվագրվում են այդ ժամանակվան, կառուցվել են ամրոցի բակում՝ գոթական ճարտարապետական ոճով։

Ֆիլիպը մահացավ 1493 թվականին՝ չունենալով ժառանգներ։ Այսպիսով, ամրոցը անցավ նրա եղբորը` Գայոս Պոտին, և հետագայում, տարբեր ամուսնությունների արդյունքում՝ Մարի Լիսսե Լյուքսեմբուրգցուն։ Այն բանից հետո, երբ նա մեկուսացավ վանքում, ամրոցին տիրացավ Չարլզ Վիենացին, և հաջորդ 150 տարիների ընթացքում այն մնաց այս ընտանիքի ղեկավարության տակ։ 1767 թվականին Լուի Անրի Վիենացին վաճառեց ամրոցը մի հարուստ բանկիրի։

Ֆրանսիական հեղափոխության ընթացքում բոլոր արքայական խորհրդանիշները և զինանշանները ապամոնտաժվել կամ ոչնչացվել են։ Հետագայում ամրոցը վաճառվել է աճուրդով։ 1936 թվականին Ժորժ դը Վոգը ամրոցը նվիրեց պետությանը, Շատոնյոֆ կոմունային և հարակից գյուղերին։ Դրանից հետո ամրոցը հռչակվեց որպես պատմական հուշարձան, որը գտնվում է պետության պաշտպանության ներքո։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 base Mérimée (ֆր.)ministère de la Culture, 1978.
  2. «Comments:». Замки, крепости, шато, цитадели, дворцы. 2016 թ․ հունվարի 27. Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շատոնյոֆի ամրոց» հոդվածին։